«Սրանց համար գլխավորը քր. գործ հարուցելն ու մարդուն խայտառակ անելն է».Գուրգեն Եղիազարյան

Ազգային անվտանգության ծառայության նախկին փոխտնօրեն Գուրգեն Եղիազարյանը վստահ է, որ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը չի կալանավորվի: Եղիազարյանի խոսքով` նրա վերաբերյալ քննվող քրեական գործն արժանանալու է վերջին շրջանում հնչեղություն ստացած մյուս քրեական գործերի բախտին։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Գուրգեն Եղիազարյանը կարծիք հայտնեց, որ Խաչատուրովին նախ պետք է հետ կանչեին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից, ապա միայն նրա նկատմամբ քրեական գործ հարուցեին։

«Խաչատուրովը չի նստելու, որովհետեւ սրանց համար գլխավորը միայն քրեական գործ հարուցելն է, մարդուն խայտառակ անելը, անունը հանելը, հետո՝ բաց թողելը: Կապանում, երբ ՔՊ-ի թեկնածուն պարտվեց, ասացին՝ դա ժողովրդավարության հաղթանակն էր, նույնը ՀԱՊԿ-ի դեպքում են անելու, երբ Հայաստանի ներկայացուցիչը չանցնի»,- ասաց նա։

https://www.iravunk.com/news/70994

Be the first to comment on "«Սրանց համար գլխավորը քր. գործ հարուցելն ու մարդուն խայտառակ անելն է».Գուրգեն Եղիազարյան"

Leave a comment

Your email address will not be published.

*

ԴԻՏԵԼ