Գերմանիայից մեծ թվով հայերի են «դեպորտ» արել

AylLur.am-ի տեղեկություններով՝ այսօր գիշեր Գերմանիայում մեծ թվով հայ փախստականների են տարհանել: Տեղի հայերից մի քանիսը մեզ պատմեցին, որ լուսաբացին իրավապահ մարմինները կոտրել են իրենց տան դուռն ու բոլորին «դեպորտ» արել: Մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ այսօր՝ կեսօրին Ֆրանկֆուրտից Հայաստան է «դեպորտ» եղել մի ամբողջ ինքնաթիռ հայ:
Նկատենք, որ վերջին տարիներին Գերմանիայում, կարելի է ասել, «թարսվել են» հայերի հետ: Բազմիցս հետդարձ են արել մարդկանց, որոնք ունեն առողջական լուրջ խնդիրներ ու երբևէ խնդիրներ չեն ունեցել տեղի իրավապահ մարմինների հետ: Հարկ է հիշեցնելԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցը Հայաստան, որի ժամանակ վերջինս հայտարարեց՝ կարելի է ավելին անել, որ ՀՀ քաղաքացիները կարողանան բուժական օգնություն ստանալ Գերմանիայում։

ayllur.am

 

Be the first to comment on "Գերմանիայից մեծ թվով հայերի են «դեպորտ» արել"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ