12-ամյա վանաձորցի երեխայի դիակի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել

Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնոթյան հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությանյանը:

Նրա խոսքով՝ դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Վանաձորի «Լճեր» կոչվող տեղանքում՝ լճի մեջ, նոյեմբերի 9-ին հայտնաբերվել է նոյեմբերի 6-ից որպես անհետ կորած որոնվող 12-ամյա Արթուր Մարտիրոսյանի դին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնում հաղորդում էր ստացվել 12-ամյա Արթուր Մարտիրոսյանի անհետացման մասին: Երեխան ուներ աուտիզմ:

http://asekose.am/hy_AM/news/8/273078-12-amya-vanacorci-erexayi-diaki-vra-artaqin-znnoutyamb-brnoutyan-hetqer-cen-haytnabervel.html

Be the first to comment on "12-ամյա վանաձորցի երեխայի դիակի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ