2019 թ․ին սպասվում է բժիշկների և բուժքույրերի աշխատավարձերի էական բարձրացում․Նախարարը ներկայացրեց թվեր

2019-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանին հարցրեց՝ նախատեսվում է բժիշկների աշխատավարձի բարձրացում՝ 2018-ի 178 հազար դրամի փոխարեն նախատեսվում է սահմանել 240 հազար դրամ, բուժքույրերի համար 80 հազար դրամի փոխարեն սահմանել 120 հազար դրամ, իսկ կրտսեր բուժանձնակազմի համար 80 հազար դրամի փոխարեն սահմանել 100 հազար դրամ: Այս գումարն ավելացվում է ձեր խնայողությունների շնորհի՞վ, թե՞ ինչի հաշվին: Արսեն Թորոսյանը պատասխանեց. «Խոսքը առողջության առաջնային պահպանման բուժանձնակազմի աշխատավարձին է վերաբերում, որի բյուջեն մենք ավելացնում ենք: Մենք այս տարի էլ ենք աշխատավարձ բարձրացրել, մյուս տարի էլ կբարձրացնենք: Իրականում դա դրույքաչափերն են, իրականում բժիշկները դրանից տարբերվող աշխատավարձ են ստանում, կարող են լինել բժիշկներ, որ դրանից ավելի կստանան, կարող են լինել բժիշկներ, որ պակաս կստանան»: Թե ինչի հաշվին է աշխատավարձերի բարձրացումը՝ Արսեն Թորոսյանն ասաց, որ իրենց կողմից այդ ոլորտին 5,4 մլրդ ավելացված գումարի հաշվին: http://tert.blognews.pw Նյութի աղբյուրը`LoveYou.am

Be the first to comment on "2019 թ․ին սպասվում է բժիշկների և բուժքույրերի աշխատավարձերի էական բարձրացում․Նախարարը ներկայացրեց թվեր"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ