6 նշան, որոնք ահազանգում են ինֆարկտի հավանականության մասին, զգո՛ն եղեք

Ինֆարկտը վրա է հասնում անսպասելիորեն: Դեպքերի մոտ 20 %- ի դեպքում նախանշաններ չեն լինում: Դրանք այսպես կոչված «լուռ» ինֆարկտներն են, որոնք հաճախ անդառնալի հետևանք են ունենում: Սակայն օրգանիզմը տալ իս է որոշ ազդանշաններ, ուղղակի դրանք հասկանալ է պետք : Ճնշում կրծքավանդակի շրջանում Երբեք մի անտեսեք այս ցավը: Դա ցայտուն նշան է այն բանի, որ դուք սրտի հետ կապված խնդիր ունեք: Կրծքի շրջանում հաճախակի ցավերը նշանակում են, որ սրտի նոպան կարող է վրա հասնել ամեն վայրկյան, և եթե ցավը տարածվում է ձեռքի, մեջքի, ուսի և վզի վրա, ապա պետք է անհապաղ շտապ օգնություն կանչել: Օդի անբավարարություն Սիրտն ու թոքերը կապված են միմյանց հետ, և մի օրգանի վատ աշխատանքը անդրադառնում է մյուսի վրա: Զարկերակների նեղացումը խոչընոտում է արյան հոսքը դեպի թոքեր, և թոքերը քիչ այուրն են ստանում, դրա հետևանքով էլ օդի անբավարարություն է առաջանում: Առանց պատճառի հոգնածություն Եթե դուք արթանանում եք հոգնած,կամ ուժերը չեն բավարարում սովորական աշխատանքը կատարելու համար, դա հնարավոր է վկայում է մոտեցող սրտային նոպայի մասին: Գրիպի կամ մրսածության նշաններ Որքան էլ տարօրինակ թվա, հիվանդների մեծամասնությունը, որոնք ինֆարկտ են տարել, պնդում են, որ գրիպի կամ մրսածության նշաններ են ունեցել մինչև նպան սկսվելը: Սառը քրտինք Սառը քրտինքը դա տարածված նշանն է: Դա նշանակում է, որ սիրտը չի ստանւմ բավարար չափով թթվածնով հագեցած արյուն: Ուղեղը սկսում է տառապել թթվածնի անբավարարությունից և արյան անբավարար շրջանառությունից, և ճակատին հայտվում են սառը քրտինքի կաթիլներ: Տրամադրության փոփոխություններ Առանց պատճառի վախի, տագնապի զգացողությունը դա ևս թթվածնի անբվարարարության նշան է: Եթե հանկարծ տագնապի զգացողություն եք ունենում, ապա դա ևս կարող է նախազգուշացնում է մոտեցող ինֆարկտի մասին: Նյութի աղբյուրը`LoveYou.am

 

Be the first to comment on "6 նշան, որոնք ահազանգում են ինֆարկտի հավանականության մասին, զգո՛ն եղեք"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ