«Ասածս կսթափեցնի պարոն Շարմազանովին». Էդմոն Մարուքյան

«Մի նոր բան կասեմ, որը կզարմացնի ձեզ և կսթափեցնի պարոն Շարմազանովին. ՀՀԿ-ն չի լինելու խորհրդարանում, որ մի հատ էլ ընդդիմություն լինի, ՀՀԿ-ն կարող է լինել արտախորհրդարանական ընդդիմություն»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում արձագանքելով Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, ասել է «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ Հիշեցնենք՝ ՀՀԿ խոսնակը հայտարարել էր, որ Հանրապետականը պետք է մասնակցի ընտրություններին, որովհետև քաղաքական համակարգին անհրաժեշտ է իրական ընդդիմություն: Էդմոն Մարուքյանը ՀՀԿ-ին հորդորեց չշտապել. որոշողը ժողովուրդն է. «ՀՀ քաղաքացին, անգամ ամենասուրբ ռեյտինգային թեկնածուի խաթեր, չի գնա ու վերցնի ՀՀԿ-ի քվեաթերթիկը»: https://mamul.am Նյութի աղբյուրը`LoveYou.am

Be the first to comment on "«Ասածս կսթափեցնի պարոն Շարմազանովին». Էդմոն Մարուքյան"

Leave a comment

Your email address will not be published.


*