«Ձեզ հրավիրում եմ խաշի, պարոն Մարուքյան, հաշիվը կփակի նա, ում կուսակցությունն անցնի պառլամենտ». Շարմազանովը՝ Էդմոն Մարուքյանին

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարում է, որ ՀՀԿ-ն միակ ընդդիմությունն է, մյուս ուժերը գովերգում ու ծափ են տալիս Փաշինյանին: Aravot.am-ը Շարմազանովին հարցրեց՝ դուք հիմա հիշում եք, որ ԱԺ-ում 30 տոկոսը պարտադիր պետք է ընդդիմություն լինի, բայց ձեր իշխանության ժամանակ նույն ընդդիմությունը ձեզ էր գովերգում, էլի այսպես ասած՝ «գրպանային ընդդիմություն» չունեի՞ք, այն ժամանակ դուք ասում էիք՝ եթե իշխանություն չեն, ուրեմն ընդդիմություն են, այսպիսին էր լինում ձեր ձեւակերպումը, բա ինչո՞ւ հիմա այդ նույն ձեւակերպումը չի գործելու, հիմա Փաշինյանին են գովերգում, այն ժամանակ էլ Սերժ Սարգսյանին էին գովերգում: Շարմազանովը պատասխանեց. «Մեր մոտ էլ է շատ իրողություն փոխվում, մենք էլ ենք շատ բան սրբագրում, մենք էլ ենք շատ բաների որովի նայում: Հենց այդ է, որ ՀՀԿ-ի ուժը իր ճկունության մեջ էլ է, իր սխալները սրբագրելու մեջ է, իր վճռականության մեջ է: Էդ ոնց է, Փաշինյանը կարող է իր ասածները սրբագրի, Շարմազանովը չի՞ կարող»: Հարցին՝ այսինքն, ընդունում եք, որ դուք սխալվել եք՝ նրանց որպես ընդդիմություն պահելով, հիմա Փաշինյանին էլ խորհուրդ եք տալիս ձեր այդ սխալը չանի՞՝ Շարմազանովը պատասխանեց. «Խնդիրը Փաշինյանը չի, ես հանրությանն եմ դիմում, որ պիտի լինեն իշխանություն-ընդդիմություն: Հայաստանը կարիք ունի իրական իշխանության եւ իրական ընդդիմության: Այս 6 ամիսը բավարար է, որ մենք տեսնենք իրական իշխանություն ու իրական ընդդիմություն: Կառավարության ծրագիր ենք ընդունել, վարչապետին քվեարկել ենք, բացի ՀՀԿ մի քանի պատգամավորների, այս դահլիճում դուք այլ ընդդիմադիր ուժ տեսե՞լ եք: Ախպեր ջան, եթե դուք բոլորդ Փաշինյանին գովերգում եք, ուրեմն պիտի գնաք այնտեղ: Չի լինում, որ «Ռեալն» ու «Բարսելոնան» խաղան, այց «Բարսելոնայի» փոխարեն խաղա «Ռեալի» երկրորդ կազմը, պարզապես «Բարսելոնայի» մայկեքով: Այդպես չի լինում»: Մեր դիտարկմանը՝ ձեր այդ քննադատությանը Էդմոն Մարուքյանն արձագանքել է՝ ասելով՝ դուք հլը մի հատ մտեք խորհրդարան, նոր կտեսնենք ընդդիմություն եք, թե ինչ եք, բացի այդ, նա ձեզ պատասխանել է ձեր ասացվածքով, որ ապակե տնակի մեջ լինելով՝ քարեր չեն նետում՝ Շարմազանովն արձագանքեց. «Պարոն Մարուքյան ջան, մենք բոլորս ենք այսօր ապակե տնակով՝ քեզնից սկսած, ինձնից, կառավարությունից վերջացրած: Ես, ի տարբերություն ձեզ, նախանձ չեմ, ձեզ հաջողություն եմ մաղթում եւ դեկտեմբերի 11-ին ձեզ հրավիրում եմ խաշի, պարոն Մարուքյան: Հաշիվը կփակի նա, ում կուսակցությունը անցնի պառլամենտ, կամ ում կուսակցությունն ավելի շատ ձայն հավաքի: Չմոռանաս, Էդմոն ջան, դեկտեմբերի 11-ին, տեղն էլ կորոշենք»: Թե ինչո՞ւ խաշի՝ Շարմազանովն ասաց. «Դե ձմեռ է, բա հո հարիսայի չե՞մ հրավիրելու»: Մեր դիտարկմանը, որ ժամանակին ՀՀԿ-ն իր հաղթանակները խորոված-քյաբաբով էր նշում՝ Շարմազանովն արձագանքեց. «Խորոված-քյաբաբի կարիք երբ որ լինի, այն ժամանակ խորոված ու քյաբաբ էլ պատիվ կտանք Էդմոն Մարուքյանին, որովհետեւ համոզված եմ, հաշիվը ես եմ փակելու»: https://arajininfo.ru/ Նյութի աղբյուրը`LoveYou.am

Be the first to comment on "«Ձեզ հրավիրում եմ խաշի, պարոն Մարուքյան, հաշիվը կփակի նա, ում կուսակցությունն անցնի պառլամենտ». Շարմազանովը՝ Էդմոն Մարուքյանին"

Leave a comment

Your email address will not be published.


*