Էդուարդ Շարմազանովի առաջիկա պլանների մասին

Հասարակության վստահությունը կորցրած ՀՀԿ-ն հույս ունի իր որոշ ներկայացուցիչների ազդեցությունը բանեցնելով՝ ձայներ հավաքել. խոսքը ռեյտինգային թեկնածուների մասին է: Ասում են՝ ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն, օրինակ, մտադիր է առաջադրվել Լոռու մարզն ընդգրկող ընտրատարածքում՝ ակնկալելով քվեներ հարազատ Ալավերդիից: Ըստ համացանցում շրջանառվող լուրերի՝ այս մարզում թեկնածություն են առաջադրելու նաև ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, Լոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանը, Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանը:

https://mamul.am/am/news/136841/%D5%A7%D5%A4%D5%B8%D6%82%D5%A1%D6%80%D5%A4-%D5%B7%D5%A1%D6%80%D5%B4%D5%A1%D5%A6%D5%A1%D5%B6%D5%B8%D5%BE%D5%AB-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%AB%D5%AF%D5%A1-%D5%BA%D5%AC%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6

Be the first to comment on "Էդուարդ Շարմազանովի առաջիկա պլանների մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ