«Իհարկե, կա հիասթափություն». Սիրուշոն հարցազրույց է տվել Sputnik–ին

Հայտնի երգչուհին Մոսկվայում կայացած «Ուրարտու» մրցանակաբաշխության ժամանակ պատասխանել է Sputnik–ի հարցերին։ Կրեմլի պետական պալատում «Ուրարտու» մրցանակաբաշխությանը մասնակցած երգչուհի Սիրուշոն Sputnik–ի հետ զրույցում խոսել է իր ծրագրերի և հանդիսատեսի վերաբերմունքի մասին։ Երգչուհին պատասխանել է նաև հետևյալ հարցին. «Իսկ Հայաստանի ներքաղաքական իրադարձություններն ինչպե՞ս են ազդել նրա կարիերայի վրա»։ «Այս պահին շրջագայում եմ «Արմատ» ծրագրով։ Դա համերգաշար է, որը հասցրել է լինել 10 երկրում։ «Արմատը» կհասնի նաև ԱՄՆ, կլինի նաև Մոսկվայում»,– նշում է նա։ Սիրուշոյի խոսքով` բոլոր այն վայրերում, որտեղ հայեր կան, համերգները շատ լավ են անցնում։ «Հայ հանդիսատեսն ընտանիքի նման է։ Քանի որ ես մեծացել եմ հայ հանդիսատեսի աչքի առջև, նրանք ինձ են հարազատի պես ընդունում, ես էլ` նրանց»,– ասում է Սիրուշոն։ Երգչուհու խոսքով` ընտանիքի զգացողությունն է պատճառը, որ համերգները շատ ջերմ ու անկեղծ են անցում։ Ինչ վերաբերում է Հայաստանում ընթացող քաղաքական իրադարձություններին, ապա Սիրուշոն փորձում է քաղաքականությունը չխառնել գործի հետ։ «Ես այս ամեն ինչի հանդեպ իմ վերաբերմունքն ունեմ, բայց փորձում եմ գործը երբևէ չխառնել քաղաքականության հետ։ Իհարկե, կա հիասթափություն, որը չգիտեմ ինչ կերպ կարտահայտվի` դրա շուրջ ծրագիր կսկսեմ, երգ կլինի, թե մեկ այլ բան…»,– ասում է նա։ Սիրուշոն ամեն դեպքում շնորհակալ է հանդիսատեսին, որովհետև հենց հանդիսատեսի շնորհիվ է իրեն գնահատված զգում։ Ankakh.com Նյութի աղբյուրը`LoveYou.am

 

Be the first to comment on "«Իհարկե, կա հիասթափություն». Սիրուշոն հարցազրույց է տվել Sputnik–ին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ