ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԽՈՍԵԼ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանում քաղաքական տուրբուլենտությունը արգելակում է Ղարաբաղյան հարցում կարգավորման բանակցային գործընթացի տեղաշարժերին»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Էլմար Մամեդյարովը բուլղարական Focus լրատվական գործակալության հետ զրույցի ընթացքում։

Հիմնականում ներկայացնելով Բաքվի պաշտոնական դիրքորոշումը կապված Ղարաբաղյան կարգավորման գործընթացի հետ, ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաեւ ասել է, որ Ղարաբաղյան հարցի կարգավորումն ունի առանցքային կարեւորություն ռեգիոնի կայուն եւ խաղաղ զարգացման համար։

Ուշագրավ է հատկապես այն, որ Մամեդյարովը հայտարարել է, որ Հայաստանին սպասվում է կարճ ժամանակում քաղաքական կամք դրսեւորել՝ հիմնարար երկխոսություն ծավալելու համար արդեն գոյություն ունեցող ձեւաչափի շրջանակներում։

https://www.hraparak.am/posts/5bdd64a98fee8706c3231961/%D5%A1%D5%A4%D6%80%D5%A2%D5%A5%D5%BB%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%A1%D5%A3-%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D6%80%D5%A1%D6%80%D5%A8-%D5%AD%D5%B8%D5%BD%D5%A5%D5%AC-%D5%A7-%D5%B2%D5%A1%D6%80%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B2%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6

Be the first to comment on "ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԽՈՍԵԼ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ"

Leave a comment

Your email address will not be published.


*