Որդի ունենալու մասին երազող տղամարդը վաճառել է նորածին դստերը

Չինաստանում ձերբակալել են նորածին դստերը վաճառած տղամարդուն, ով իր արարքը բացատրել է նրանով, որ ցանկանում էր որդի ունենալ՝ գրում է Daily Mail-ը։
Միջադեպը տեղի է ունեցել Իու քաղաքում։ Սեպտեմբերի կեսերին 42-ամյա Սյաոհուեյ Լին երկրորդ դուստրն է ունեցել։ Տղամարդը շատ է տխրել և վաճառել է դստերը հարևան նահանգի բնակիչ ամուսնական զույգին, որ երեխա չի ունեցել։
Երեխայի անհետացումը անհանգստացրել է Լիի մորը, որ պատրաստվել է տեղափոխվել որդու մոտ, որպեսզի օգնի հոգ տանելու երեխայի մասին։ Որդին ասել է մորը, որ կարիք չկա, և մայրը սկսել է կասկածել։ Նա այցելել է որդու ընտանիքին, երբ վերջինս տանը չի եղել, երեխային այնտեղ չգտնելով՝ զանգահարել է որդուն, որը հրաժարվել է խոսել մոր հետ։ Այդ ժամանակ կինը դիմել է ոստիկանություն։
Տղամարդը հարցաքննվել է և խոստովանել կատարվածը։ Իրավապահներին հաջողվել է գտնել երեխային գնած զույգին և վերադարձնել երեխային։ Այժմ նրա մասին հոգ են տանում մայրը և տատիկը։
https://hayacq.com/36630—.html

Be the first to comment on "Որդի ունենալու մասին երազող տղամարդը վաճառել է նորածին դստերը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ