«Սասնա ծռերի» անդամներին համաներելը կնշանակի՝ ական դնել հայկական պետականության տակ». Շարմազանով

«Բնականաբար, համաներումը հումանիստական քայլ է, և որևէ մեկը չի կարող դրան դեմ լինել։ Մեր իշխանության շրջանում բազմիցս համաներման ակտով հանդես ենք եկել, և ես ողջունում եմ առհասարակ համաներման գաղափարը։ Այստեղ իմ և իշխանության կարծիքներն համընկնում են, և սպասելի էր, որ առաջին ընթերցմամբ միաձայն այս ակտն ընդունվեց»,- անդրադառնալով համաներման մասին օրինագծի երկիորդ քննարկմանը՝ իր արտահերթ ելույթում նշեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Խոսելով ՊՊԾ գնդի գրավումից, Է. Շարմազանովը շեշտեց, որ ՊՊԾ գնդի գրավումը հարձակում էր Հայաստանի Հանրապետության վրա, և որևէ տարբերություն չի տեսնում ՊՊԾ գնդի գրավման և ՀՀ սահմանի դեմ ոտնձգության, կամ Արցախի սահմանին կանգնած զինվորի դեմ հարձակման։ «ՊՊԾ գնդում զոհված գնդապետ Վանոյանը պաշտպանում էր բոլորիս պատիվը և ՀՀ շահը՝ Նիկոլ Փաշինյանից մինչև Էդուարդ Շարմազանով՝ բոլորիս։ Այսօր մենք ինչպե՞ս ենք նայելու այդ մարդկանց աչքերին, երբ ՊՊԾ գունդը գրավողներին այս համաներման ակտով ազատ ենք արձակում։ Ժողովուրդ ջան, մենք սրանով ական ենք դնում մեր պետականության տակ։   Ինձ համար երկրորդական է՝ վարչապետը Սարգսյա՞նն է, Պողոսյա՞նը, թե՞ Փաշինյանը, կապ չունի, կարևորը Հայաստանի Հանրապետությունն է։ Այսօր դուք իշխանություն եք, պատկերացնո՞ւմ եք, Աստված ոչ անի, եթե նման բան լինի, կիկին պետք է համաներե՞նք, մենք ի՞նչ նախադեպ ենք ստեղծում, նախադեպ ենք ստեղծում, որով ասում ենք՝ դու հարձակվի ՀՀ-ի վրա, իսկ մենք վաղը կհամաներենք, սա անթույլատրելի է, և կրկնակի անթույլատրելի է ոստիկանապետի, որը ՊՊԾ գնդում նաև պատանդ է եղել, և ուժային կառույցների քար լռությունը»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը և նկատեց, որ իր հերոսը ոչ թե ՊՊԾ գունդ գրավողն է, այլ սպանված գնդապետ Վանոյանը, որը մինչև վերջ պաշտպանել է Հայաստանի շահը, իսկ 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ գնացել և կանգնել է 18 տարեկան զինվորների կողքին։ Էդուարդ Շարմազանովը նաև հայտարարեց, ոչ այստեղ չկա իշխանության և ընդդիմության խնդիր, քանի որ բոլորի երեխաներն էլ ապրելու են Հայաստանում. «Համաներմանը կողմ եմ, ՊՊԾ գունդը գրավողների համաներմանը՝ դեմ»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը։ Նյութի աղբյուրը`LoveYou.am

Be the first to comment on "«Սասնա ծռերի» անդամներին համաներելը կնշանակի՝ ական դնել հայկական պետականության տակ». Շարմազանով"

Leave a comment

Your email address will not be published.


*