Երբ քննարկելու կլինենք երեխաներին՝ ԼԳԲՏ-ից կամ աղանդներից ազդեցությունից զերծ պահելուց՝ խտրականություն չեք մեջ բերի. Բաբուխանյան

Համաներման կիրառումն այլեւս օրենքի ուժ ստացավ: Մինչ հարցի քվեարկությունը նախագծի հիմնականզեկուցող արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին պատգամավորները ուղեցին հարցեր: ՍԻՄնախագահ, ԱԺ պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ հարց ուղեց նշելով, 1. թե 2015 թվականի Նորք-Մարաշ զինված խմբի դեռեւս չիրականացված գործողությունը, բայց շարժառիթը է եղել իշխանափոխությունը: Այդ դեպքում ինչո՞ւ եք ներում մեկը, բայց մյուսը՝ ոչ:

2. Դուք նշեցիք, որ սա բարի կամքի դրսեւորում է համաներումը, հարց է ծագում, բայց չէ՞ որ դուք ունեք պարտականությունհավասար սկզբունքով մոտենալ բոլոր մարդկանց, քաղաքացիներինեւ չդնել խտրականություն որեւէ մեկի, կամ մյուսի միջեւ: Սա ձերանմիջական պարտականությունն է:

3. Եթե լինի գործի վերակավորակավորում, այլ մեղադրանք դրվի, որը չի համապատասխանում համաներման օրենքների մեջ դրվածսկզբունքներին, ինչ է լինելու այս դեպքում:

Արդարադատությաննախարարըպատասխանելով ասաց.

Սա կառավարությանբացառիկհայացողությունն է, սաարտոնություն է եւ ոչ թեիրավունք, որը տրվում էանձանց: Եթե կատարբերակված մոտեցում, իսկ այստեղտարբերակվածմոտտեցումները շատ են, կամ սա ուղակիտարբերակվածմոտեցումներիհամախումբ է այս օրենքը, սա դեռ չի նշանակում, որ խտրական է: Ամեն մի տարբերակված մոտեցում չէ, որ խտրական է: Այստեղ կանհավասարակշռված լուծումներ տարբեր խմբի անձանց նկատմամբ: Մենք կանխակա չենք կարող ասել, որ Ձերհիշատակած խմբի նկատմամբ չի կիրառվելու համաներումը: Այստեղ կան արգելված հոդվածներ, որըտարածվում են բոլորի վրա: Մասնավորապես Սասնա ծռերի պարագայում սպանության մեջ մեղադրվողներըչեն կարող ազատվել համաներումից: Մասնավորապես եթե կլինեն պատանդառուի, կամ ֆիզիկական վնասկրածի բողոքը չի տարածվի համաներումով:

Պատգամավորը արձագանքելով նկատեց.

Ես հետաքրքիր նշում արեցի Ձեր կողմից, որ ամեն միտարբերակումը չէ, որ խտրականություն է: Հույս ունեմ, որ երբ մենքքննարկելու կլինենք մեր երեխաներին, օրինակ, ԼԳԲՏազդեցությունից զերծ պահելու, կամ նրանց աղանդներից զերծպահելու օրենքները, դուք կկրկնեք այդ խոսքը, որ ամեն միտարբերակում, դա դեռ խտրականություն չէ:

Ըստ նախարարի՝իրավունքը ունիվերսալ է, պատկանում էմարդկությանը եւ այն, որցանկացած տարբերակ չէ, որ խտրականություն է. <դա իմ մտքերը չեն, այլիրավունքի տեսություննէ: Սա դասագրքայինճշմարտություն է>:

Ի դեպ նշենք, որ պարոնԶեյնալյանի հարցի մոտեցումը անհասկանալի էր նաեւ իր թիմակիցներին: <ԵԼՔ> խմբակցությանպատգամավոր Ալեն Սիմոնյանը հարց տալու իրավունքից օգտվելով նշեց, որ իր համար եւս անհասկանալի էպարոն Զեյնալյանի նման մոտեցումը Նորք-Մարաշ զինված խմբին:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Be the first to comment on "Երբ քննարկելու կլինենք երեխաներին՝ ԼԳԲՏ-ից կամ աղանդներից ազդեցությունից զերծ պահելուց՝ խտրականություն չեք մեջ բերի. Բաբուխանյան"

Leave a comment

Your email address will not be published.


*