Ծխախոտը եւ խմիչքները հունվարի 1-ից կթանկանան 24 տոկոսով

2018 թվականի հունվարի 1-ից կրկին թանկացումներ կլինեն որոշ ապրանքատեսակների մասով: Հունվարին ուժի մեջ մտնող Հարկային օրենսգրքով սահմանվել են ակցիզային հարկի դրույքաչափերը, ինչի համաձայն մի շարք ապրանքների հարկման դրույքաչափը մինչեւ 2021 թվականը աստիճանաբար կբարձրանա:

2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ կբարձրանան ծխախոտի, վիսկիի, ռոմի եւ սպիրտային խմիչքների դրույքաչափերը: Սպիրտային խմիչքների դեպքում կսահմանվի 1 լիտրի համար առնվազն 725 դրամ ակցիզային հարկ, 2019 թվականից՝ 835 դրամ, 2020 թվականից՝ 960 դրամ, իսկ 2021 թվականից՝ 1100 դրամ: Այժմ սպիրտային խմիչքների ակցիզային հարկը սահմանված է 1 լիտրի համար առնվազն 550 դրամ:  2018 թվականի հունվարի 1-ին սպիրտային խմիչքների ակցիզային հարկը կթանկանա 24.4 տոկոսով: Սպիրտային խմիչքները կթանկանան 175 դրամով:

Վիսկին, ռոմը եւ այլ սպիրտային թուրմերն այժմ հարկվում են հետեւյալ կերպ՝ մինչեւ 3 տարի հնեցման դեպքում 1 լիտրի համար առնվազն 3000 դրամ, 6-ից 10 տարի հնեցման դեպքում՝ առնվազն 6 հազար դրամ, իսկ 20 եւ ավելի տարի հնեցված լինելու դեպքում առնվազն 22 հազար դրամ: 2018 թվականի հունվարից 3000 դրամը կդառնա 3970 դրամ եւ նույն տրամաբանությամբ կտարածվի ավելի շատ հնեցում ունեցողների վրա: 2019 թվականից հարկի դրույքաչափը կդառնա 4560 դրամ, 2020 թվականից՝ 5250 դրամ, իսկ 2021 թվականից՝ 6035 դրամ: Այսինքն՝ մի քանի ամսից այս ապրանքատեսակների համար ակցիզային հարկը 24.4 տոկոսով կթանկանա:  Նշված թուրմերը կթանկանան 970 դրամով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Be the first to comment on "Ծխախոտը եւ խմիչքները հունվարի 1-ից կթանկանան 24 տոկոսով"

Leave a comment

Your email address will not be published.


*