Ամենահետաքրքիր փաստերը Հելոուինի, տոնի պատմության և ավանդույթների մասին

Յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի 31-ին անգլախոս երկրներում տոնում են Հելոուինը: Սա տարվա ամենասարսափելի օրն է, երբ մեծերն ու փոքրերը կերպարանափոխվում են և դդումներից պատրաստված գլուխների մեջ լամպեր են վառում: Մեր երկրում որոշ մարդիկ այն նշում են ընդամենը զվարճանալու և կատակելու համար: Ձեզ ենք ներկայացնում Հելոուինի, դրա պատմության և սովորույթների մասին հետաքրքիր փաստեր:

Ովքեր են «Բոլոր սրբերը»

Հելոուինն իր ներկայիս անվանումն ստացել է այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիա մուտք գործեց քրիստոնեությունը: Նոր կրոնի ներկայացուցիչները փորձում էին հեթանոսական տոները փոխել քրիստոնեականներով, այդ իսկ պատճառով նոյեմբերի 1-ը դարձավ Բոլոր սրբերի օրը. այս տոնը նվիրված էր այն բոլոր սրբերին, որոնք պաշտամունքի հատուկ օր չունեին : Համպաատասխանաբար, հոկտեմբերի 31-ի գիշեր լույս նոյեմբերի 1-ը սկսվեց անվանվել այս նոր տոնի նախօրյակ, կամ All Hallows E’en, կրճատ՝ Halloween :

Խորամանկությու՞ն, թե՞ հյուրասիրություն

Հայտնի «Trick or Treat» արտահայտությունը, որն ասելով երեխաները շրջում են տնետուն ու քաղցրավենիք են խնդրում, ի հայտ է եկել XIX դարի վերջին : Դրա էությունը նմանվում է սլավոնական կոլյադային. հնում հոկտեմբերի 31-ի գիշերը տնետուն էին շրջում աղքատների երեխաներն ու քաղցրավենիք ստանալու դիմաց երգում էին կամ աղոթքներ էին կարդում :

Այսօր քաղցրավենիք խնդրելու ավանդույթը մեծ տարածում է գտել ԱՄՆ-ում, Անգլիայում և անգլախոս այլ երկրներում : Հետաքրքիր է, որ արտահայտությունը հայերեն թարգմանելը բավականին բարդ է, քանի որ այն իրապես յուրօրինակ է. առավել հայտնի թարգամանություններն են «խորամանկությու՞ն, թե՞ հյուրասիրությունը», «գրպա՞նդ, թե՞ կյանքդ» :

Ջեքի լապտեր

Հելոուինի անբաժան զարդարանքը Ջեքի լապտերն է՝ դատարկ դդում՝ գլխի տեսք ստացած և ներսում լապտեր վառված :

Առաջին անգամ «Ջեքի ճրագը» հայտնվել է Մեծ Բրիտանիայում, բայց սկզբնական շրջանում պատրաստման համար օգտագործվել է շաղգամ կամ ճակնդեղ: Համարվում էր, որ Բոլոր սրբերի օրը տան մոտ դրված այդպիսի բանջարեղենները վանում են չար ուժերին: Երբ Հելոուինը տոնելո սովորույթը տարածվեց Ամերիկայում, Ջեքի ճրագը սկսեցին պատրաստել դդմից, որն ավելի հասանելի էր և էժան:

Այդ սովորույթի աղբյուրները կարելի է գտնել ծեսերի ժամանակ բանջարեղենի վրա դեմքեր փորագրելու հին իռլանդական և անգլիական ավանդույթներում:

«Ջեքի ճրագ»-ն իր ժամանակակից տեսքն ստացել է 1837 թվականին։ Հենց այդ ժամանակ էլ այն ստացել է իր անվանումը: 1866 թվականին այն արդեն ասոցացվում էր Հելոուինի հետ: Ամերիկայում վրան փորագրված դդումը մինչ Հելոուինի տարածվելը համարվում էր բերքահավաքի խորհրդանիշներից մեկը: 1990 թվականին տոնի ժամանակ նրա օգտագործումն արդեն դարձել էր սովորական։

Ոչ մանկական տոն

Ամենից շատ Հելոուինը սիրում են երեխաները, սակայն, ինչպես ցույց է տալիս փորձը, այս տոնը նրանց համար իսկապես վտանգավոր է :

Նախևառաջ՝ այդ գիշերվա ընթացքում երեխաներին հաճախ հարվածում են մեքենաները, քանի որ քաղցրավենիքի հետևից գնալիս նրանք աղմկոտ և ոգևորված են լինում ու չեն հետևում ճանապարհային կանոններին :

Երկրորդ՝ Բոլոր սրբերի օրվա նախօրեին երեխաները խախտում են նրանց սովորած կարևորագույն կանոններից մեկը՝ անծանոթներից կոնֆետ չվերցնել, քանի որ դա հաճախ անցանկալի հետևանքներ է ունենում : Կոնֆետներն ու թխվածքաբլիթները, որոնք տալիս են կերպարանափոխված մարդիկ, հաճախ ժամկետն անց են լինում, և զվարթ երեկոն ավարտվում է սննդային թունավորումով :

1964-ին ԱՄՆ-ում արտասովոր դեպք տեղի ունեցավ. Հելեն Ֆեյլ անունով մի կին դեռահասներին հյուրասիրել էր մկնդեղ պարունակող թխվածքաբլիթներ, քանի որ կարծում էր, որ նրանք բավականին մեծ են նմանատիպ զվարճանքների մասնակցելու համար :

Հելոուինյան հիվանդություն

Իր գոյության տարիների ընթացքում Հելոուինն առանձնացել է ոչ միայն իր հետաքրքիր ավանդույթներով, այլ նաև սեփական հիվանդությամբ : Սամայնոֆոբիան հոգեկան խանգարում է՝ վախ այս տոնից և այն ամենից, ինչը կապ ունի Հելոուինի հետ :

Մարդիկ, որոնք տառապում են այս հիվանդությամբ, Հելոուինի ժամանակ խուճապի են մատնվում և իռացիոնալ վախ են ունենում, այդ իսկ պատճառով աշխատում են ավելորդ անգամ դուրս չգալ փողոց և չհանդիպել տոնի խորհրդանիշներին :

Առավել հաճախ սամայնաֆոբիան զարգանում է այն մարդկանց մոտ, որոնց մանուկ հասակում վախեցրել են սարսափելի հեքիաթներով ու պատմություններով :

 https://blognews.am/arm/news/571942/amenahetaqrqir-pastery-helouini-toni-patmutyan-ev-avanduytneri-masin.html

Be the first to comment on "Ամենահետաքրքիր փաստերը Հելոուինի, տոնի պատմության և ավանդույթների մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*