Ոտքերով հարվածել է մոր մեջքին, ձեռքերով՝ գլխին, դեմքին, փորձել գցել աստիճանահարթակից՝ խմելու և չամուսնանալու պատճառով մոր նախատինքների համար

Վայոց ձորում որդուն մեղադրանք է առաջադրվել մորը ֆիզիկական և հոգեկան տառապանք պատճառելու համար։ Մայր և որդի ապրել են նույն տանը՝ համատեղ, որի խաղաղ համարել դժվար է։ Պարզվում է որդին հատուկ սեր է ունեցել խմիչքի նկատմամբ  և մայրը նրան նախատել է ալկոհոլ օգտագործեու և չամուսնանալու համար։ Ավելին՝ ալկոհոլ օգտագործած վիճակում որդին պարբերաբար բռնություն է գործադրել մոր նկատմամբ: Մեղադրանքի հիմքում դրված բռնություններն արձանագրվել են 2018 թվականի ամռանը։

2018թ. հուլիսի 12-ին խմած վերադառնալով տուն՝ որդին  ծեծի է ենթարկել իր մորը՝ ձեռքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա  ուսերին, քաշքշել, քանի որ վերջինս նախատել էր խմիչք օգտագործելու համար: Նույնը կրկնվել է նաեւ հաջորդ օրը առավոտյան. լույսը բացվելուց հետո  որդին սկսել է խմել, վիճաբանել մոր հետ, ծեծի  ենթարկել՝ ձեռքերով բազմաթիվ հարվածներ հասցնելով մոր գլխին, դեմքին և մարմնի տարբեր մասերին, ապա նրան տանից վռնդելու նպատակով ճաշասենյակից տարել է առանձնատան մուտքի դռան դիմաց գտնվող 1.86մ բարձրություն ունեցող աստիճանահարթակի մոտ, որտեղ ոտքերով հարվածներ է հասցրել մոր մեջքի և ոտքերի շրջանին, պահանջել, որ հեռանա։ Անգամ փորձել է  նրան վայր գցել, սակայն մայրը  բռնվել է աստիճանահարթակից և վայր չի ընկել:

Նույնը կրկնվել է նաեւ  հետագայում, 2018թ. օգոստոսի 10-ին  որդին արդեն բռունցքներով է հարվածներ  հասցրել մոր մարմնի տարբեր մասերին։ Որդու գործողությունների հետեւանքով մորը պատճառվել են տարբեր մարմնական վնասվածքներ։

Քննչական կոմիտեի Վայոց ձորի  մարզային քննչական վարչությունում որդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի  119-րդ հոդվածի 1-ին մասով։ Քրեական գործն ուղարկվել է դատարան, որտեղ այն մակագրվել է դատավոր Ադրինե Ղուկասյանին։

https://www.iravunk.com/news/70028

Be the first to comment on "Ոտքերով հարվածել է մոր մեջքին, ձեռքերով՝ գլխին, դեմքին, փորձել գցել աստիճանահարթակից՝ խմելու և չամուսնանալու պատճառով մոր նախատինքների համար"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ