ԹԵՍՏ. Միացրեք ձեր ափերը և ուշադրություն դարձրեք այս գծերին. հիրոմանտը շատ բան կբացահայտի ձեր սիրային հարաբերությունների մասին

Հիրոմանտիան բավականին ճշգրիտ գիտություն է: Ձեռքի գծերի միջոցով կարելի է շատ բան հասկանալ մարդու մասին: Այսօր հիրոմանտը կբացահայտի, թե ինչ է նշանակում ձեռքերի վրա սիրո գծերի մակարդակների տարբերությունը:

Երկու ափերի գծերը նույն մակարդակի վրա են
Եթե ձեռքերի վրայի սիրո գծերը նույն մակարդակի վրա են, ապա այս մարդն ունի լուրջ նպատակներ, նախընտրում է ամուր և շարունակական հարաբերություններ: Նա ռացիոնալ է և չի սիրում կտրուկ փոփոխություններ: Ողջամիտ և բարի անձնավորություն է, ով կարևորում է այլոց կարծիքը:

Ձախ ձեռքի գիծն ավելի ցածր է, քան աջինը
Նման մարդը նախընտրում է իրենից տարիքով մեծ զուգընկերոջ, նա ինքն էլ իր տարիքի համեմատ շատ ավելի խելացի է: Նա ռոմանտիկ է, սիրառատ և կախված չէ հասարակության կարծիքից: Հաճախ է ականջ դնում սեփական ինտուիցիային, որը նրան հազվադեպ է խաբում:

Ձախ ձեռքի գիծն ավելի բարձր է, քան աջինը
Նման մարդը չի շտապում ընտանիք կազմել, սերը նրա համար երջանկության կարևորագույն բաղադրիչը չէ: Սակայն երբ նա ի վերջո որոշի այդ քայլին գնալ, ապա իր ընտրությունը կկանգնեցնի իրենից տարիքով փոքր մեկի կամ էլ անգամ այլազգի մեկի վրա: Ինքնավստահ է, նպատակասլաց, հեշտությամբ է լուծում իր առջև ծառացած խնդիրները:

Be the first to comment on "ԹԵՍՏ. Միացրեք ձեր ափերը և ուշադրություն դարձրեք այս գծերին. հիրոմանտը շատ բան կբացահայտի ձեր սիրային հարաբերությունների մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*