Հայտարարություն անելուց առաջ պետք է մտածեք ասվածի մասին. Մամեդյարովը՝ Փաշինյանին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը, անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի՝ Արցախը՝ որպես բանակցող կողմ, պետք է մասնակցի բանակցություններին, կոչ է արել Հայաստանի վարչապետի պաշտոնակատարին` «ծանոթանալ ԵԱՀԿ ՄԽ մանդատին»։ Այս մասին գրում է Интерфакс-Азербайджан-ը: «Առաջին հերթին, կան փաստաթղթեր: Անհրաժեշտ է ծանոթանալ ԵԱՀԿ ՄԽ մանդատի հետ: Դրանում հստակ նշված է, որ Արցախյան հիմնախնդրի մասնակից կողմերն են Ադրբեջանն ու Հայաստանը, և բանակցությունները վարում են Բաքուն ու Երևանը»,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը: «Բանակցությունների համար պետք է պատրաստվեք դրան և հայտարարություն անելուց առաջ պետք է մտածեք ասվածի մասին»,-հավելել է Մամեդյարովը։ Աղբյուրը՝ https://lurer.com Նյութի աղբյուրը`LoveYou.am

Be the first to comment on "Հայտարարություն անելուց առաջ պետք է մտածեք ասվածի մասին. Մամեդյարովը՝ Փաշինյանին"

Leave a comment

Your email address will not be published.


*