Ինձ զարմացնում է Փաշինյանի՝ յուրաքանչյուր քրեական գործից մանրամասն տեղյակ լինելը. Շարմազանով Քաղաքական

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարած աննախադեպ խոշոր կաշառքի գործով ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Միհրան Պողոսյանի եւ Արամ Հարությունյանի անունների շրջանառությունը մամուլում անմեղության կանխավարկածի խախտում է։ Այս մասին NEWS.am–ի հետ հարցազրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։

 

«Ինձ զարմացնում է վարչապետի՝ յուրաքանչյուր քրեական գործից մանրամասն տեղյակ լինելը, քանի որ դա վարույթ իրականացնող մարմնի խնդիրն է, եւ կա նախաքննության գաղտնիք»,–ասաց նա։

Շարմազանովն ինքը որեւէ մեկին չի կասկածում, քանի որ, որպես ԱԺ փոխնախագահ, իր եվրոպացի գործընկերների հետ «բացառապես շփվել է Ցեղասպանության ճանաչման, հայ–ռուսական օրակարգի, Արցախի հիմնախնդրի շուրջ»։

Վարչապետի պաշտոնակատարի այսօրինակ հայտարարությունները՝ առանց անուններ տալու, Շարմազանովը գնահատում է «ժողովրդահաճո». «Ինքը դեռ հայտարարություններից այն կողմ չի անցել»։

Նա հիշեցրեց, որ դեռ օգոստոսի 17–ին Փաշինյանը հայտարարել էր՝ որ Մարտի 1–ը բացահայտվել է, սակայն դրանից հետո որևէ տեղաշարժ այդ գործում չի եղել։

«Ո՞ւր է։ Չասաց՝ կբացահայտվի, ասաց՝ բացահայտվել է։ Մենք հիմա տեսնում ենք, որ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված լրիվ ուրիշ գործ է, այդ 10 զոհերի հետ կապված Քոչարյանին որեւէ մեղադրանք չի առաջադրվել։ Կանգնում, ասում է՝ մի օրում Հայաստանում օլիգարխ չկա, կաշառակերություն չկա։ Այ եղբայր ջան, եթե դու չես վերցնում, չի նշանակում՝ մնացածը չեն վերցնում…Կտրուկ խոսքը քաղաքական գործչի խոսք չէ»։

https://megainfo.am/hy/

Be the first to comment on "Ինձ զարմացնում է Փաշինյանի՝ յուրաքանչյուր քրեական գործից մանրամասն տեղյակ լինելը. Շարմազանով Քաղաքական"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ