Բանտում ավելի լավ է, քան ընդհատակում. Փաշինյանը խոսեց Վանո Սիրադեղյանի մասին

Հայաստանի ՆԳՆ նախկին ղեկավարը 2000 թվականից փախուստի մեջ է։ Նրան մեղադրում են մի շարք հանցագործությունների մեջ, այդ թվում` սպանությունների։ ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի հարցն իրավական խնդիր է և իրավականորեն պետք Է լուծվի։ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց լրագրողներին։ «Ես ինքս՝ որպես մի մարդ, ով եղել է ընդհատակում, ով եղել է բանտում, ասեմ, որ ինձ համար բոլոր առումներով բանտի վիճակն ավելի կոմֆորտ է, քան ընդհատակինը», — նշեց Փաշինյանը։ Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերի 27-ին համացանցում տեղեկություն տարածվեց, թե Սիրադեղյանը մահացել է։ Լուրը, սակայն, ավելի ուշ հերքվեց։ ՆԳՆ նախկին ղեկավարը հետախուզման մեջ է։ Նրան մեղադրում են մի շարք հանցագործությունների մեջ, այդ թվում` սպանությունների։ Նյութի աղբյուրը՝ https://m.armeniasputnik.am Նյութի աղբյուրը`LoveYou.am

Be the first to comment on "Բանտում ավելի լավ է, քան ընդհատակում. Փաշինյանը խոսեց Վանո Սիրադեղյանի մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ