Անահիտ Սիմոնյանի նոր հավաքածուի ցուցադրությունը. ի՞նչ զգեստներ է մոդելավորել երգչուհին

Անահիտ Սիմոնյանի հավաքածուի առաջին ցուցադրության և «Միսիս Աշխարհ 2014» տիտղոսակիր Յուլյա Ավագյանի 33-ամյակի առթիվ կազմակերպված համատեղ միջոցառման մասին Tert.am Life–ը պատմել է իր ընթերցողներին։ Ակժմ ներկայացնում ենք դիզայների հավաքածուն։

 

Ցուցադրության համար Անահիտն ընտրել էր 20 զգեստ, թեև կային տարբեր գույների աշխատանքներ, գերակշիռ դիրքում սևն ու սպիտակն էին։ Երգչուհու զգեստների ցուցադրությունն ուղեկցվում էր ամուսնու` Հայկոյի հեղինակած երաժշտությամբ։ Երգահանը ոգեշնչվել էր կնոջ հավաքածուով և երաժշտություն գրել հատուկ այս ցուցադրության համար։

 

Զգեստներն ընտրելիս Անահիտն առաջնորդվել է հայկական տարրերի առկայությամբ. «Հայկական զարդանախշերն իմ հավաքածուներում մեծ տեղ ունեն։ Շատ եմ սիրում նաև բախրամաներ, որոնք ներառել եմ այս փոքրիկ ցուցադրության մեջ»։

 

Անահիտը պատրաստվում է ավելի մեծ ցուցադրության, որը նախատեսում է անել 2019–ին։

 

Լուսանկարները` M Blog–ի

 

Be the first to comment on "Անահիտ Սիմոնյանի նոր հավաքածուի ցուցադրությունը. ի՞նչ զգեստներ է մոդելավորել երգչուհին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ