«Ես ճանաչում եմ Հայոց ցեղասպանությունը». Թրամփի խորհրդականը Ծիծեռնակաբերդում է

ԱՄՆ նախագահի՝ կիբերանվտանգության հարցերով խորհրդական, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանին այսօր այցելել է Ծիծեռնակաբերդ, որտեղ հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: «Ես ճանաչում եմ Հայոց ցեղասպանությունը: Դա պատմական փաստ է: Սակայն ես այստեղ եմ մասնավոր այցով, իսկ ճանաչման հարցերով պետք է զբաղվի վարչակազմը»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ նախագահի վարչակազմը կարող է ընդունել Հայոց ցեղասպանությունը: Ծիծեռնակաբերդում Ջուլիանիին ուղեկցում էր Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: https://mamul.am Նյութի աղբյուրը`LoveYou.am

Be the first to comment on "«Ես ճանաչում եմ Հայոց ցեղասպանությունը». Թրամփի խորհրդականը Ծիծեռնակաբերդում է"

Leave a comment

Your email address will not be published.


*