Երկրորդ երեխայի ծննդյան նպաստը եռապատկվելուց բացի առաջին զույգ երեխաների համար կհատկացվի 2 մլն դրամ

babies in eggs on white background

Կառավարությունը հավանություն տվեց երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը եռապատկելու մասին հարցին: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը նշեց, որ առաջարկվող որոշման նախագծով երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը կկազմի 150 հազար դրամ՝ ներկայիս 50 հազար դրամի փոխարեն: Որոշումն ուժի մեջ կմտնի 2018թ. հունվարի 1-ից և տարածվելու է այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2018թ. հոկտեմբերի 1-ին կամ դրանից հետո: «Որոշմամբ ցանկանում ենք հաղորդագրություն հղել, որ երկրորդ երեխայի ծնունդը ռազմավարական նշանակություն ունի պետության համար և տենդենցը ցույց է տալիս, որ անհանգստանալու խնդիր կա, ուստի պետք է երկրորդ երեխայի ծննդին վերաբերվել պատասխանատու»,- ասաց Թանդիլյանը: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ առաջարկեց զույգ երեխաների ծնվելու պարագայում՝ երկրորդ և երրորդ երեխայի հանրագումարը կրկնապատկվի, այսինքն` ընդհանուր ծնողները ստանան 2 մլն 300 հազար դրամ: Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանն ասաց, որ ներկայիս օրենքով հենց այդպես էլ նախատեսված է: Վարչապետ Փաշինյանն առաջարկեց առաջին երկու երեխաների՝ զույգ ծնվելու դեպքում նման կարգ սահմանել, ինչն արժանացավ կառավարության անդամների հավանությանը: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/836946/ Նյութի աղբյուրը`LoveYou.am

Be the first to comment on "Երկրորդ երեխայի ծննդյան նպաստը եռապատկվելուց բացի առաջին զույգ երեխաների համար կհատկացվի 2 մլն դրամ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ