Արտակարգ իրավիճակ Երևան–Սևան ճանապարհին. ոստիկանների հարազատները փակել են մայրուղին

Դեպքի վայրում են նաև նախարարի պաշտոնակատարն ու մարզպետը։ Խոշտանգման կասկածանքով ձերբակալված ոստիկանների հարազատները մարտական են տրամադրված։ Խոշտանգման կասկածանքով ձերբակալված Թաթուլ Գևորգյանի, Վահագն Միքայելյանի և Սահակ Դավթյանի հարազատները փակել են Երևան-Սևան մայրուղին և պահանջում են ազատ արձակել ոստիկաններին` պնդելով, որ նրանք մեղավոր չեն։ Sputnik Արմենիայի լրագրողն այս մասին հայտնում է դեպքի վայրից։ «Ոչ մի խոշտանգում չի եղել։ Այն մարդը, որին իբր խոշտանգել են, դատվածություն ու կրիմինալ անցյալ ունի, ինքն է հայտնվել ծեծկռտուքի մեջ, հետո «շառ» է արել ոստիկանների վրա»,- ասացին ոստիկանների հարազատները։ Ոստիկանապետի տեղակալ Աղասի Կիրակոսյանը բողոքող հարազատներին համոզում է բացել ճանապարհը, սակայն նրանք պնդում են` մինչև իրենց հարազատներին չազատեն, ճանապարհը չեն բացի։ Դեպքի վայրում են նաև ՀՀ կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն ու Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։ Նշենք, որ Հատուկ քննչական ծառայությունը երեկ տեղեկություն էր տարածել, ըստ որի` ձերբակալվել են Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետն ու նույն բաժանմունքի երկու օպերլիազորները։ Նրանց կասկածում են Ոստիկանության Սևանի բաժնում խմբի կազմում քաղաքացուն խոշտանգելու մեջ: Քաղաքացին Հատուկ քննչական ծառայություն դիմում էր ներկայացրել այն մասին, որ 2018 թվականի հոկտեմբերի 7-ին ոստիկանության Սևանի բաժնի երեք աշխատակիցներ Սևան քաղաքում գործող բուքմեյքերական ընկերության գրասենյակի մոտից իրեն տեղափոխել են ոստիկանության Սևանի բաժին և ծեծել: Նախաքննությունը շարունակվում է: Նյութի աղբյուրը՝ https://armeniasputnik.am Նյութի աղբյուրը`LoveYou.am

 

Be the first to comment on "Արտակարգ իրավիճակ Երևան–Սևան ճանապարհին. ոստիկանների հարազատները փակել են մայրուղին"

Leave a comment

Your email address will not be published.


*