Չորս մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ գործ է հարուցվել, բեռնատարի վարորդը ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ չորս անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ:

Նախնական տվյալներով՝ 2018թ. հոկտեմբերի 16-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, ԻԻՀ քաղաքացին Երևան-Մեղրի ավտոճանապարհին, վարելով «Սկանիա» մակնիշի բեռնատար ավտոմեքենա, բախվել է համընթաց ուղղությամբ ընթացող «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենային, որի հետևանքով վերջինիս վարորդը և երեք ուղևորները ստացած մարմնական վնասվածքներից մահացել են:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել դիակի դատաբժշկական փորձաքննություններ:

2018թ. հոկտեմբերի 17-ին բեռնատար ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն:

http://www.armtimes.com/hy/article/146453

Be the first to comment on "Չորս մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ գործ է հարուցվել, բեռնատարի վարորդը ձերբակալվել է"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ