Ռոբերտ Քոչարյանի ուշագրավ նոր հայտարարությունը

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին,

այդ մասին հայտարարել է ինքը՝ Քոչարյանը՝ «Bloomberg»-ին տված հարցազրույցում․․․

«Որքան հասկանում եմ, ընտրությունները կայանալու են դեկտեմբերին և դա լինելու է Փաշինյանի անձնական հաղթանակը․․․

Սակայն դա լինելու է մեր երկրի լրջագույն պարտությունը», – լրատվամիջոցին ասել է Քոչարյանը․․․

ՀՀ 2-րդ նախագահն ասել է, որ այժմ ընտրություններ անցկացնելը ճիշտ չի լինի և առաջին հերթին հենց Փաշինյանի համար․․․

«Նման մոդելը չի կարող հաջողված լինել, քանի որ մեկ քաղաքական մոնոպոլիան փոխարինվում է մյուսով», – ասել է Քոչարյանը․․․

Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը, ըստ Քոչարյանի, որպես կուսակցություն ձևավորված չէ, և հասկանալի չէ,

թե ինչպես է այդ կուսակցությունն իր վրա երկիրը կառավարելու բարձր պատասխանատվություն վերցնելու․․․

«Ակնհայտ է, որ նրանք իրենց մոտ չեն ներգրավում պրոֆեսիոնալների», – նշել է Քոչարյանը։

https://newstime.am/

Be the first to comment on "Ռոբերտ Քոչարյանի ուշագրավ նոր հայտարարությունը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ