Կանադան ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հույս ունի. Ջասթին Թրյուդո

Կանադան ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հույս ունի: Այս մասին Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Երեւանում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Նա արձանագրեց բանակցությունների անցկացման եւ խաղաղ կարգավորման, մինսկյան գործընթացի շարունակման եւ խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը՝ հանուն տարածաշրջանի ժողովուրդների բարօրության:

Փաշինյանն, իր հերթին, նշեց, որ կանադացի գործընկերոջը տեղեկացրել է հանդիպումների եւ պայմանավորվածությունների մասին: Վարչապետը նշեց, որ բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, բայց շատ կարեւոր է, որ միջազգային գործընկերներն իմանան մեր մոտեցումների եւ իրավիճակի մասին:

Նա շեշտեց, որ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով:

https://news.am/arm/news/475690.html

Be the first to comment on "Կանադան ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հույս ունի. Ջասթին Թրյուդո"

Leave a comment

Your email address will not be published.


*