Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը նվազեցրել է Լեռնային Ղարաբաղում լարվածությունը. Լեբեդև

ԱՊՀ Գործադիր կոմիտեի նախագահ, ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը Դուշանբեում՝ ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովում, նվազեցրել է լարվածությունը Լեռնային Ղարաբաղում:
«Ես ինքս ականատես էի, թե քանի անգամ են Ադրբեջանի նախագահը և Հայաստանի վարչապետը մոտեցել միմյանց և քննարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Արդյունքներն ակնհայտ են, այժմ հակամարտության տարածաշրջանում լարվածությունը զգալիորեն նվազել է», — ասել է Ս.Լեբեդևը լրագրողներին, փոխանցում է «Интерфакс»-ը:
«Մենք հուսով ենք, որ երկու երկրների ղեկավարների միջև այս ընդգրկուն շփումը կշարունակվի և դրական արդյունքներ կտա հակամարտության կարգավորման համար», — ասել է Լեբեդևը:
https://hayacq.com/35808—.html

Be the first to comment on "Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը նվազեցրել է Լեռնային Ղարաբաղում լարվածությունը. Լեբեդև"

Leave a comment

Your email address will not be published.


*