Ծառուկյանն այսօր փորձելու է «կաշին փրկել»

Հոկտեմբերի 2-ին ԲՀԿ պատգամավորները մասնակցեցին ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի կազմակերպած դավադրությանը և կողմ քվեարկեցին ԱԺ կանոնակարգ օրենքում աղմկահարույց փոփոխությունների նախագծին:

Այս իրադարձությունների ընթացքում լուրեր տարածվեցին, որ Գագիկ Ծառուկյանը Հայաստանում է, սակայն չի ուզում աչքի ընկնել և դիրքորոշում հայտնել: Այսօր ԲՀԿ-ն տեղեկություն է տարածել, որ Գագիկ Ծառուկյանը երեկոյան նիստ է հրավիրել իր թիմակիցների հետ:

Ասում են՝ նա պաշտոնապես հայտարարելու է, թե ինքը Հայաստանում չի եղել և տեղյակ չի եղել քվեարկությանը: Ասում են նաև, որ նա փորձելու է իր վրայից գցել ԲՀԿ պատգամավորների կատարած քվեարկության բեռը՝ դրանով փրկելով իր վերջնական տապալումը:

Ծառուկյանն այսօր փորձելու է «կաշին փրկել»

Be the first to comment on "Ծառուկյանն այսօր փորձելու է «կաշին փրկել»"

Leave a comment

Your email address will not be published.


*