Չի կարելի իշխանության ներկայացրած ցանկացած նախագծի կուրորեն ենթարկվել. ԲՀԿ-ական պատգամավոր

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար միշտ կարեւոր է եղել ժողովրդի կարծիքը, որովհետեւ  ժողովուրդն է կուսակցությանը գործուղել ԱԺ, այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։

Պետրոսյանը նշել է, որ չի կարելի իշխանության ներկայացրած ցանկացած նախագծի կուրորեն ենթարկվել, քանի որ նույն իշխանությանն էլ է ժողովուրդը գործուղել իրենց իշխելու:

«Մենք ուզում ենք հասկանալ ցանկացած նախաձեռնության բուն էությունը, դրա կողմից հետապնդվող լեգիտիմ, իրավաչափ նպատակները եւ նաեւ վերլուծել այն հավանական տարբերակները, այն հավանականությունը, թե որքանով է նախագծի հեղինակի ցանկությունը ողջամտորեն հնարավոր իրականացնել իր իսկ մատնանշած ժամկետներում»,- շեշտել է պատգամավորը։

Պետրոսյանը հայտարարել է, որ պետք չէ ավագանու ընտրություններն ընդունել որպես լակմուս ամբողջ հանրապետության, ազգաբնակչության, քաղաքական դիրքորոշումները, քաղաքական գնահատականները կանխորոշելու համար։ «Կլինեն համապետական ընտրություններ, ժողովուրդը ցույց կտա՝ որ քաղաքական ուժին որքան է վստահում»,- հավելել է Պետրոսյանը

https://www.iravunk.com/news/67927

Be the first to comment on "Չի կարելի իշխանության ներկայացրած ցանկացած նախագծի կուրորեն ենթարկվել. ԲՀԿ-ական պատգամավոր"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ