Կարմեն Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Լավ չի, իսկապես լավ չի․․․ Ցավ եմ ապրում․

-ԱՄՆ-ում, Թրամփի, Փենսի, Պոմպեոի քթի տակ գտնվող ՀՀ վարչապետը ոչ մի կարեւոր հանդիպում չի ունենում․

-Ստիպված չպլանավորված հանդիպում է ունենում ամերիկյան տարածքում մեր մերձավոր հարեւան Իրանի նախագահի հետ․

-Ինչը դիվանագիտական «դուրնոյ տոնի» արտահայտություն կարող է դիտվել,

-Մանվանդ որ, ասվել էր, դեռ վաղուց ինքը պետք է մեկնած լիներ Իրան․

-Հիմա էլ Ուշակովը՝ Պուտինի օգնականն է ավետում․

-Պուտինը Հայաստան չի գա․․․ այս տարի

Հ․Գ․ Հանգի՜ստ, զոմբիներ, հանգիստ․

-Սա հասկանում եք, չէ՞, ինչ է նշանակում․

-Եվ այն էլ՝ Պուտինի՝ Բաքու այցի, մի քսան օր առաջ էլ Ալիեւի՝ Ռուսաստան կատարած պաշտոնական այցի ֆոնին․

-Իսկ Նիկոլին Ռուսաստանը ոչ մի կերպ պաշտոնական այցով չի հրավիրում Ռուսաստան․ -Չի՞ ճանաչում նրա ամբողջական լեգիտիմությունը․․

Հ․Գ․ -Իսկ կարո՞ղ է՝ Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանը այնպիսի «տարբերակ» են դեմ տվել․

-Ինչն էլ առաջացրել է այս ողջ բորշը․․․

-Ժամանակ են տվել Նիկոլը մտածի․․․

Հ․Գ․ -Եվ ինչքա՜ն տհաճ էր, երբ Նիկոլը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից խոսում էր Հայաստանի ավտորիտար լինելուց․

-Նիկոլ, որ Հայաստանն ավտորիտար էր, դու ի՞նչ էիր անում ՄԱԿ-ի ամբիոնի մոտ՝ վարչապետի կարգավիճակում․

-Խոտ էիր հնձո՞ւմ․ ոչխար լողացնում, ոչխար խուզո՞ւմ․․․․

-Ու թե քո հեղափոխությունը թավշյա էր, անարյուն․

Էդ ավտորիտար իշխանություններն ինչի՞ էդքան ցիվիլ ու քաղաքակիրթ հրաժարական տվեցին․ սրիկաները․․․

-Նիկոլ, որ պահն եկավ․ դու այդքան թավշյա ու ցիվի՞լ ես հեռանալու․․․

-Մի խոսքով․․․

#Ոչխար_պահելն_էլ_չի_օգնում»: