Տիգրան Բալայանը մեկնաբանել է Հենրիխ Մխիթարյանին դիվանագիտական անձնագրից զրկելու մասին լուրերը (Տեսանյութ)

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայաննանդրադարձել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպանՀենրիխ Մխիթարյանին դիվանագիտական անձնագրից զրկելու մասին լուրերին:

ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակը տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ չեղարկվել է 254 դիվանագիտական անձնագիր, որոնք իրենց կոչերից և հորդորներից հետո չեն վերադարձվել: «Ես չեմ կարող կոնկրետ անուններ հրապարակել, թե կոնկրետ ում մոտ է եղել դիվանագիտական անձնագիր, ում է տրված եղել, քանի որ սա, եթե չեմ սխալվում, պաշտպանված է անձնական տվյալների մասին ՀՀ օրենսդրությամբ, բայց այս պահի դրությամբ մոտ 100-ից ավել դիվանագիտական անձնագրեր վերադարձվել է, 254-ը՝ չեղարկվել»,- պարզաբանեց Բալայանը:

Մանրամասները` Zham.am-ի տեսանյութում:

http://www.zham.am/

Be the first to comment on "Տիգրան Բալայանը մեկնաբանել է Հենրիխ Մխիթարյանին դիվանագիտական անձնագրից զրկելու մասին լուրերը (Տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*