Ինչպես է Յուրի Խաչատուրովը արձագանքել հայտնի գաղտնալսումներին. Ուշագրավ մանրամասներ

Հայտնի է, որ 2008թ. մարտի 1-ի գործի շրջանակներում սահմանադրական կարգի տապալման մեղադրանք էր առաջադրվել նաեւ այդ օրերին ԶՈՒ Երեւանի կայազորի պետ, այժմ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին: Վերոհիշյալի հետ կապված Խաչատուրովի փաստաբանը ներկայացրել է Վճռաբեկ բողոք: Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը, նկատելով.

Անդրադարձել ենք գաղտնալսմանը, ինչպես նաեւ կալանքի ոչ իրավաչափ կիրառմանը, վկայակոչել ենք գաղտնալսումը ինչպես նաեւ դրա վերաբերյալ համապատասխան պաշտոնատար անձանց կողմից մամուլի ասուլիսում հնչած եզրույթները: Որոնք կրկին անգամ հիմնավորում եւ փաստում են, որ կալանքը հետապնդել է ոչ իրավաչափ նպատակ: Այլ խոսքով Խաչատուրովի կալանքը որոշ անձանց քմահաճույքների ի կատար ածվելու արդյունք է եղել:

— Հետաքրքիր է ի՞նչպես է Խաչատուրովը անձամբ վերաբերել գաղտնալսման մեջ տեղ գտած խոսակցությունը:

— Խաչատուրովին խիստ վիրավորել է իրականացվող արդադատության կողմից իր նկատմամբ այդչափ վատ վերաբերմունքը: Իսկ մարդկային առումով իր վերաբերմունքը չափազանց բացասական է այս ամենին:

— Առաջիկայում հնարավոր է, որ Խաչատուրովը լինի Հայաստանում, եւ այդ դեպքում հնարավոր է կրկին որոշեն, որ պետք է կալանավորեն:

— Հուսով եմ, որ ողջամտությունը իրավապահ մարմինները չեն կորցրել, ինչպես գիտենք նույն հիմքերով անձի կալանավորումը անթույլատրելի է: Իսկ, թե Յուրի Խաչատուրովը աշխատանքային այցով երբ կլինի Հայաստանում չեմ կարող ասել այս պահին: Սակայն եթե լինեն ՀՀ-ի հետ կապված որոշակի պարտականություններ այդ առումով որեւէ խոչընդոտ չի իրականացնելու վարույթն իրականացնող մարմինը:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

https://www.iravunk.com/news/67517

Be the first to comment on "Ինչպես է Յուրի Խաչատուրովը արձագանքել հայտնի գաղտնալսումներին. Ուշագրավ մանրամասներ"

Leave a comment

Your email address will not be published.


*