Ալիևը «ժամանակի մեքենա» է ստեղծել. նա կանխատեսել է, որ միջազգային դիտորդները դրական են գնահատելու Երևանում դեռևս չկայացած ընտրությունները

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «ժամանակի մեքենա» է ստեղծել, որով կարողանում է տեղափոխվել ապագա և տեսնել ապագայում կատարվելիք իրադարձությունները:

Իլհամ Ալիևը «Թվիթեր»-ի իր էջում գրառում է կատարել, որով քննադատել է Երևանի ավագանու ընտրություններին միջազգային դիտորդների տված դրական գնահատականը՝ այն դեպքում, երբ ընտրությունները դեռ չեն կայացել և դրանց վերաբերյալ որևէ արձագանք դեռևս չի հնչել:

«Միջազգային դիտորդների դրական արձագանքը Հայաստանի Հանրապետությունում կայացած նոր ընտրություններին պետք է հերքվի»,- «Թվիթեր»-ում սեպտեմբերի 22-ին կատարած գրառմամբ նշել է Ալիևը:

Երևանի ավագանու ընտրությունները տեղի են ունենում սեպտեմբերի 23-ին և դեռևս չեն ավարտվել:

Ալիևը «ժամանակի մեքենա» է ստեղծել. նա կանխատեսել է, որ միջազգային դիտորդները դրական են գնահատելու Երևանում դեռևս չկայացած ընտրությունները

Be the first to comment on "Ալիևը «ժամանակի մեքենա» է ստեղծել. նա կանխատեսել է, որ միջազգային դիտորդները դրական են գնահատելու Երևանում դեռևս չկայացած ընտրությունները"

Leave a comment

Your email address will not be published.


*