Հուլիսի 5-ի օրվա աստղագուշակը

Life.panorama.am-ը գրում է.

Խոյ

Խոյերին խորհուրդ չի տրվում կորցնել լավատեսությունը, սակայն արժե հրաժարվել պատրանքներից և քննադատական հայացքով նայել ապագայի հետ կապված ծրագրերին: Հնարավոր է, որ դուք ինչ-որ բան բաց եք թողնում, չեք նկատում ակնհայտը: Կարող է սառեն հարաբերությունները մարդկանց հետ, ովքեր ձեզ համար թանկ են: Հնարավոր են տարաձայնություններ ընկերների հետ, վեճ սիրելի անձնավորության հետ: Չարժե լուռ կուտակել վիրավորանքները և պահանջները, այդ թվում` խանդի առաջացրած:

Ցուլ

Այս օրը կընդգծի ոչ միայն դրական միտումները, այլև ձեր թույլ տված սխալները: Շատ Ցուլերի համար ներկայացուցչական կլինի զուգընկերոջ արձագանքը: Խաղաղասիրությունը և շփվողականությունը լավ նշան կլինեն: Փոխադարձ դժգոհությունը խոսում է այն մասին, որ ձեր միջև պահպանվում են սկզբունքային տարաձայնությունները, որոնց վրա չի կարելի աչք փակել: Ներընտանեկան խնդիրների լուծման համար ավելի լավ է սպասել երեկոյին:

Երկվորյակ

Երկվորյակներին թույլ չեն տա ընկճվել բնածին հետաքրքրասիրությունը և շփվողականությունը: Այս որակների շնորհիվ ցանկացած իրադրությունում դրական կողմեր կտեսնեք, կլինեք հետաքրքիր զրուցակից, մեկնաբան: Լավ օր է սիրային նամակագրության մասին: Օրվա պատկերը կարող է փչացնել ինչ-որ հնարավորության բացակայություն, արգելք, սպասում: Հնարավոր է, որ չկարողանաք հանդիպել ընկերներից մեկին, կամ ձեզ համար փակ լինի ինչ-որ տեղեկատվական աղբյուր:

Խեցգետին

Խեցգետինների համար օրվա ամենաարդյունավետ շրջանը կլինի երեկոն: Հենց այդ ժամանակ կուժեղանա ձեր ինտուիցիան, անհրաժեշտ արդյունքը կտա անձնական նախաձեռնությունը: Ցերեկային ժամերը կարելի է հատկացնել զբոսանքներին, մարդկանց հետ փոխգործակցությանը, տվյալների հավաքագրմանը: Օրվա առաջին կեսին հնարավոր է ձեզ ձգեն փորձարկումները, նոր մարդիկ և վայրերը, շփման անսովոր սցենարները: Որոշ փոփոխություններ պարտադրված կլինեն: Բացառված չէ ժամանակավոր սիրային հետաքրքրությունը:

Առյուծ

Այսօրվա միջոցառումներն Առյուծներին հաճույք կպատճառեն, եթե երկար չձգձգվեն և հստակ կազմակերպված լինեն: Այս օրերին չարժե դուրս գալ իրադրության թելադրած շրջանակներից: Սահմանափակողի դերում կարող է հանդես գալ շրջակա իրադրությունը, ընտանեկան դրությունը, ինչպես նաև ձեր սեփական տրամադրությունը, ժամանակացույցը կամ ինքնազգացողությունը: Չարժե ամեն ինչում վեճի առիթ տեսնել, ավելի լավ է իրավիճակից կառուցողական ելք գտնել:

Կույս

Կույսերին խորհուրդ չի տրվում հուսալ, որ շրջապատողներն իրենց ամեն հարցում ընդառաջ կգնան, իսկ հանգամանքներն ինքնըստնինքյան կդասավորվեն լավագույն ձևով: Որպեսզի այսօրվա իրադարձություններից հաճույք ստանաք, նախևառաջ անհրաժեշտ է հարմարվել իրավիճակին: Կարող է իր մասին հիշեցնել ընտանեկան հին վեճը կամ անուշադրության մատնված քրոնիկ հիվանդությունը: Հնարավոր է, որ որոշ հույսերում չիրականանան: Չարժե որոշումներ կայացնել և խոշոր գնումներ կատարել:

Կշեռք

Կշեռքներին աստղերը հիշեցնում են, որ նրանց հնարավորություններն անսահման չեն: Օրվա սահմանափակումները կարող են վերաբերել և՛ ներկա պահին, և՛ ապագային: Կապերը, ծրագրերը, միջացառումները կարող են սպասելիից ցածր էֆեկտ ունենալ: Չարժե հույսն ամբողջությամբ բախտի վրա դնել: Անցանկալի են խոշոր ֆինանսական ներդրումները, բարեգործական ժեստերը, ինչ-որ խմբի, միության անդամակցելը: Սիրո ասպարեզում ուժերի ճիշտ հավասարակշռությունը պահելու համար, ձեզ և սիրելիին անհրաժեշտ է կառուցողական քննարկել ձեր միության բոլոր առանցքային խնդիրները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Be the first to comment on "Հուլիսի 5-ի օրվա աստղագուշակը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ