««Սանիթեքը» հաղթել էր տենդերի մի մասը և պետք է իրականացներ միայն քաղաքի մի կեսի ծառայությունները». Արման Հայրապետյան

«Թումո»-ի Դիլիջանի կենտրոնի ղեկավար Արման Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Սանիթեքն» իրականացնում է Երևան քաղաքի աղբահանության, փողոցների, մայթերի ու բակերի սան․ մաքրման և ձյան հեռացման աշխատանքները, ավելի ճիշտ պետք է իրականացներ՝ համաձայն պայմանագրի։ Բայց իր ոչ մի պարտավորությունը չի իրականացնում հավուր պատշաճի։ Օրինակ աղբամանները պետք է չհասցնեն լցվել 80 տոկոսից ավելի ծավալով և միայն իրենց խնդիրն է դա ապահովել հավելյալ աղբամաններ ավելացնելու կամ աղբահանությունն ավելի հաճախ անելու շնորհիվ։ Աղբատարների շարքից դուրս գալը, նոր մեքենաների ուշ հասնելը և ցանկացած այլ բան միայն ու միայն իրենց խնդիրն է։ Բակերի, փողոցների և մայթերի աղտոտվածությունը չի զիջում աղբահանությանը։ «Սանիթեքը» հաղթել էր տենդերի մի մասը և պետք է իրականացներ միայն քաղաքի մի կեսի ծառայությունները, բայց «հանկարծ» քաղաքի մյուս կեսն էլ հանձնվեց «Սանիթեքին», որն էլ սկսեց «չվախենալ» վատ ծառայություն մատուցելու դեպքում չտուգանվելուց։ Դեռ լիքը բան կա այս թեմայով գրելու ու ավելի շատ անելու։ Ու քանի որ Երևանը քաղաքապետարան «չունի», մենք կսկսենք գործել»:

http://mamul.am/am/news/132770/%C2%AB%C2%AB%D5%BD%D5%A1%D5%B6%D5%AB%D5%A9%D5%A5%D6%84%D5%A8%C2%BB-%D5%B0%D5%A1%D5%B2%D5%A9%D5%A5%D5%AC-%D5%A7%D6%80-%D5%BF%D5%A5%D5%B6%D5%A4%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B4%D5%AB-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%A8-%D6%87-%D5%BA%D5%A5%D5%BF%D6%84-%D5%A7-%D5%AB%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%A1%D6%81%D5%B6%D5%A5%D6%80-%D5%B4%D5%AB%D5%A1%D5%B5%D5%B6-%D6%84%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%AB-%D5%B4%D5%AB-%D5%AF%D5%A5%D5%BD%D5%AB-%D5%AE%D5%A1%D5%BC%D5%A1%D5%B5%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8%C2%BB-%D5%A1%D6%80%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%B5%D6%80%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF%D5%B5%D5%A1%D5%B6

Be the first to comment on "««Սանիթեքը» հաղթել էր տենդերի մի մասը և պետք է իրականացներ միայն քաղաքի մի կեսի ծառայությունները». Արման Հայրապետյան"

Leave a comment

Your email address will not be published.


*