Սեպտեմբերի 6-ի օրվա աստղագուշակը

Խոյ

Խոյերին օրը թույլ կտա հանգստանալ սթրեսներից, թուլացնել զգացմունքային և ֆիզիկական ծանրաբեռնությունները, տեսնել իրենց ջանքերի արդյունքները և օգտվել դրանցից: Կարող է աճել հետաքրքրությունն աշխատանքի նյութական շահի նկատմամբ: Օրը չի տրամադրում մասշտաբայնության. չարժե տարվել և անցնել ընթացիկ կարիքների սահմանը: Խանութներով շրջելիս ավելի լավ է չտրամադրվել մեծածախ գնումների:

Ցուլ

Ցուլերն այսօր կախյալ կլինեն իրենց սովորություններից, ինքնազգացողությունից, ընթացիկ կարիքներից: Նույնիսկ ակտիվ Ցուլերը կգերադասեն հարմարավետությունը և կանխատեսելիությունը: Գարունը կազդի ձեր ճաշակների վրա, կստիպի վերանայել արժեքների սանդղակը: Իմաստուն որոշում կլինի խուսափել հապճեպությունից, մասնավորապես՝ գնումներում, սնման մեջ, կենցաղի դասավորման, ցանկացած կարևոր ընտրության մեջ:

Երկվորյակ

Երկվորյակներին աստղերը խորհուրդ են տալիս սահմանափակվել շփման մերձավոր շրջանակով, խուսափել ծանոթություններից և ավելորդ անկեղծությունից: Արժե ժամանակ հատկացնել ռեսուրսներին, հատկապես ձեր անձնական քսակին և հաշիվներին: Կարևոր է ֆինանսական գաղտնիությունը: Ակտուալ են մանր նպատակային գնումները: Ռազմավարական հարցերում ավելի լավ է հույսը չդնել միայն ձեզ վրա. ձեր խորաթափանցությունը կարող է բավական չլինել:

Խեցգետին

Խեցգետինների մոտ մինչ երեկո առաջին տեղում կարող են մնալ նյութական նկատառումները: Ուշադրության առարկա կլինի ոչ միայն ներկան, այլև ապագան: Բացառված չէ, որ սկիզբ դնեք ռեսուրսների վերագնահատման մի ամբողջ շրջանի: Օգտակար կլինի լսել ընկերների խորհուրդները, եթե ինչ-ինչ հարցերի շուրջ ունեք կասկածներ: Չարժե սևեռվել մեկ տարբերակի վրա, քանի դեռ չեք փորձել մի քանի այլ տարբերակներ: Ինքնազգացողության վրա կարող է ազդել սնման բնույթը:

Առյուծ

Առյուծներին աստղերը խորհուրդ են տալիս հավատարիմ մնալ զգույշ և կշռադատված նյութական քաղաքականությանը: Իրավիճակը հատուկ ուշադրություն է պահանջում փողերի և ռեսուրսների հարցի շուրջ, սակայն այդ ոլորտում այժմ չարժե ավելորդ շտապողականություն և թեթևամտություն թույլ տալ: Արժե խուսափել նոր խոշոր գնումներից, վարկային և այլ պայմանավորվածություններից: Կարող են վերանայում պահանջել անձնական պահուստները, հաշիվները:

Կույս

Այսօր Կույսերը կարող են հույս ունենալ իրադրության կայունության, երբեմն նաև բախտի բերման: Լիարժեք վստահելի տեղեկատվության բացակայության դեպքում շատերին օգնության կհասնի հոտառությունը և բնածին գործնականությունը: Կարելի է հաջողությամբ լուծել ուսման կամ ծառայությունների համար վճարման հարցը, կապ հաստատել հեռավոր շրջանների հետ, հանդես գալ միջնորդի դերում: Չարժե մոռանալ որոշ պայմանավորվածությունների ժամանակավոր բնույթի մասին:

Կշեռք

Կշեռքներին խորհուրդ չի տրվում արհամարհել ցանկացած փոխգործակցության նյութական եզրը: Ուշադրության կենտրոնում կարող է հայտնվել գործընկերային կամ ընտանեկան բյուջեն, ծառայությունների վճարումը, համատեղ ունեցվածքի, ընդհանուր վարկերի և հաշիվների, ապահովագրության, ալիմենտների, հարկերի հարցը: Ավելի լավ է ֆինանսական պարտավորությունների վրա հիմնված երկարաժամկետ որոշումներ չկայացնել:

Կարիճ

Այսօր Կարիճների վրա ազդում է շրջակա միջավայրը և որոշակի մարդկանց տրամադրությունը: Արժե պահպանել ներդաշնակությունը գործընկերների, օգնականների հետ հարաբերություններում՝ ընդհանուր լեզու գտնելով, նախևառաջ, կենցաղային և նյութական հարցերում: Օգտակար կլինի բաժանարար գիծ անցկացնել այն ծառայությունների, որոնք մատուցում եք փողով, և օգնության միջև, որը մատուցում եք ի սրտե:

Աղեղնավոր

Աղեղնավորներին խորհուրդ չի տրվում այսօրվա համար ծրագրել նախաձեռնություններ, ելույթներ, քանզի մինչ երեկո առաջնային կարող են լինել առօրյա գործերը: Նախագծի զարգացմանը կարող է խանգարել ռեսուրսների պակասը, նյութական հիմքը վերակառուցելու անհրաժեշտությունը: Բացառված չէ, որ մանրուքներն ազդեն նաև ռոմանտիկ հարաբերությունների վրա: Կենսական կարևորության ռեսուրսների ցուցակում արժե ընդգրկել սեփական առողջությունը:

Այծեղջյուր

Այծեղջյուրների համար ներդաշնակության օր է: Արժե հնարավորինս խուսափել բարդ առաջադրանքներից, հետաձգել աշխատատար նախաձեռնությունը: Խորհուրդ չեն տրվում զգացմունքային լարվածություն, արագ արձագանք պահանջող զբաղմունքները: Եթե նյարդայնացնում է իրադրությունը, օգտակար կլինի փոխել գտնվելու վայրը, նվազագույնի հասցնել գրգռիչ գործոնները: Արժե ընդունել նախկին սիրեցյալի հետ ժամադրության հրավերը:

Ջրհոս

Այսօր շատ Ջրհոսներ հակված են դանդաղկոտության, ձգտում են ծանոթ իրադրությանը, կարող են անտարբեր լինել նոր հորիզոնների և սիրելի հոբբիի նկատմամբ: Շփման շրջանակը կարող է սահմանափակվել մի քանի մտերիմ մարդկանցով: Բացառված չէ հիշողությունների մեջ խորասուզումը: Ուշադրությունը կարող են կլանել կենցաղային մանրուքները, շարքային վճարումները և գնումները: Ամենաբեղմնավոր օրը չէ աշխատանքի համար:

Ձկներ

Ձկներին օրը հակում է գործնական որոշումների որոնման և բաղձալի արդյունքին հասնելուն, սակայն հենց դրա հետ սպասվում են խնդիրներ: Հնարավոր է ակնհայտն արհամարհելու և սեփական աշխարհում ապրելու հակում: Այս շրջանի գաղափարներն ու բացահայտումներն արժեք ունեն, սակայն մշակման կարիք են զգում: Ակնհայտ թվացող ընտրությունը շուտով կարող է հիասթափեցնել: Չարժե շատ փող ծախսել, ավելի լավ է սահմանափակվել անհրաժեշտ գնումներով:

Be the first to comment on "Սեպտեմբերի 6-ի օրվա աստղագուշակը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ