Քոչարյանն իրավունք ունի վերադառնալ այնտեղ, որտեղ ինքն ուզում է. Րաֆֆի Հովհաննիսյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իրավունք ունի վերադառնալ այնտեղ, որտեղ ինքն ուզում է եւ արժանի է: Այս մասին օգոստոսի 20-ին հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նրա որեւէ վտանգ չի տեսնում Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն վերադառնալու մեջ: «Ես չեմ կարծում, որ քաղաքական վտանգ կա Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մեջ, անհարկի խուճապի կարիք չկա այս փուլում»,- ասել է նա:

Ռոբերտ Քոչարյանը, որը մեղադրվում է «Մարտի 1-ի գործի շրջանակում սահմանադրական կարգը տապալելու համար, նախնական կալանքից վերաքննիչ դատարանի որոշմամբ ազատ արձակվելուց հետո հայտարարել էր, որ վերադառնում է քաղաքականություն:

Ասուլիսի ժամանակ Հովհաննիսյանը նաեւ անդրադարձավ Քոչարյանի գործը քննող եւ նրան ազատ արձակած դատավորին, որը ժամանակին աշխատել է երկրորդ նախագահի աշխատակազմում: Նրա խոսքով, դատավորը պետք է ինքնաբացարկ ներկայացնի։ Հովհաննիսյանի կարծիքով, այստեղ շահերի բախման խնդիր կա:

Նա կարծում է, որ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի հիմքը կա, սակայն այդ մեղադրանքը պետք է ապացուցվի, իսկ մնացածը՝ իրավական համակարգը պետք է լուծի: «Կարծում եմ, որ հեղափոխությունը անկատար է, չի ամբողջացվել, մտահոգության տեղ կա: Բոլոր իշխանավորները պետք է պատասխան տան իրենց արած-չարածի, հանցագործությունների համար: Պետք է նշեմ նաև, որ որոշներին մեղսագրվող հնարավոր հանցագործությունները միայն սահմանադրական կարգը այդ ձևով տապալելը չէ, շատ ավելի լայն տարրապատկեր կա հարցին»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

http://www.armtimes.com/hy/article/142588

Be the first to comment on "Քոչարյանն իրավունք ունի վերադառնալ այնտեղ, որտեղ ինքն ուզում է. Րաֆֆի Հովհաննիսյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ