Պատահական չէ, որ կրիմինալ ռեժիմը, որը 20 տարուց ավել ղեկավարել է Հայաստանը, քանդվել է. հայ ազգն ասում է այն, ինչ Ադրբեջանն է ասում

Ղրղստանում կայացած Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի VI սամմիթի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին։ Այս մասին հայտնում է Rusarminfo.ru կայքը։
«Պատահական չէ, որ կրիմինալ ռեժիմը, որը 20 տարուց ավել ղեկավարել է Հայաստանը,  քանդվել է։ Այսօր հայ ազգն ասում է, այն, ինչ մենք ենք ասում։ Հուսով ենք՝ Հայաստանի նոր ղեկավարությունը ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման հարցում  կառուցողական դիրքորոշում կընդունի, մեր հողերը կազատագրվեն և տարածաշրջանում կտիրի խաղաղություն և համագործակցություն»,- ասել է Ալիևը։
Նա նաև հայտարարել է, որ Հայաստանի նախկին ղեկավարներն իրենց գործողություններով խոչընդոտել են ղարաբաղյան հարցի լուծմանը։ Սամմիթի ժամանակ Ալիևին պաշտպանող ելույթ է ունեցել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Նշենք, որ թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի կազմում են Ադրբեջանը, Թուրքիան, Ղազախստանը, Ղրղզստանը և Ուզբեկստանը։
https://hayacq.com/34528—20-.html

Be the first to comment on "Պատահական չէ, որ կրիմինալ ռեժիմը, որը 20 տարուց ավել ղեկավարել է Հայաստանը, քանդվել է. հայ ազգն ասում է այն, ինչ Ադրբեջանն է ասում"

Leave a comment

Your email address will not be published.


*