Մարիա Զախարովան մեկնաբանել է ԼՂ հակամարտության վերաբերյալ Մերկելի հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հարավային Կովկաս այցելած Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Զախարովան, անդրադառնալով Մերկելի հայտարարությանը, որում նշվում էր, թե Գերմանիան պատրաստ է նպաստել ԼՂ հակամարտության կարգավորմանն ու այս հարցում պատասխանատվություն ստանձնելուն՝ ասել է. «Կարծում եմ, որ դա պետք է որոշեն այն երկրները, որոնք անմիջականորեն ներգրավված են հակամարտության կարգավորման գործընթացում: Այդ ամենը պետք է արվի գործող ձևաչափի արդյունավետության գիտակցությամբ: Նմանօրինակ հայտարարությունները պետք է դիտարկել այս ամբողջության մեջ»:

Անգելա Մերկելը, ով օգոստոսի 24-ին ժամանել էր Հայաստան, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարության ժամանակ հայտարարել էր, որ Գերմանիան պատրաստ է «պատասխանատվություն ստանձնել՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում»: «Գերմանիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է, և մենք խոսել ենք այն մասին, որ լավ կլինի, իհարկե, լուծել հակամարտությունները, բայց այն պետք է լուծվի այնպիսի մթնոլորտում, որտեղ բոլոր կողմերը պատրաստ են դրան, և Գերմանիան պատրաստ է նաև այստեղ քաղաքական պատասխանատվություն ստանձնել»,- նշել էր կանցլերը:

https://newsarm.info/

Be the first to comment on "Մարիա Զախարովան մեկնաբանել է ԼՂ հակամարտության վերաբերյալ Մերկելի հայտարարությունը"

Leave a comment

Your email address will not be published.


*