Ավտովթար Կալմիկիայում. զոհվել է ՀՀ երկու քաղաքացի

Կալմիկիայի Ներքին գործերի մարմինները ստուգում են իրականացնում 2 ավտովթարների երկու փաստերի կապակցությամբ՝ ՃՏՊ-ների պատճառներն ու հանգամանքները պարզելու համար, որոնց հետեւանքով 3 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է ՆԳՆ կայքէջը:

Առավոտյան ժամը 5-ի սահմաններում Ցելիննի շրջանի տարածքում Ռ-22 «Կասպի» ավտոճանապարհի 250-րդ կիլոմետրի վրա ավտովթար է տեղի ունեցել, որի հետեւանքով տրանսպորտային միջոցը շրջվել է: Նախնական վարկածի համաձայն՝ «Սուբարու» մակնիշի ավտոմեքենայի վարորդը կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, ինչի հետեւանքով այն շրջվել է: ՃՏՊ-ի հետեւանքով դեպքի վայրում տեղի ստացված վնասվածքներից զոհվել են ՀՀ քաղաքացի հանդիսացող երկու ուղեւորները: Վարորդը եւ երկու ուղեւորները, որոնք եւս ՀՀ քաղաքացիներ են, հոսպիտալացվել են տարբեր աստիճանի վնասվածքներով:

Ավտոմեքենայի շրջվելը մահացու ելքով եւս մի ավտովթարի պատճառ է դարձել՝ Յաշկուլսկի շրջանի տարածքում: Յուստինսկի շրջանի Ցագան-Աման գյուղից դուրս եկած Աստրախանի շրջանի բնակիչը «Յաշկուլ-Էլիստա» ճանապարհի 231 կիլոմետր վրա կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, ինչի արդյունքում տրանսպորտային միջոցը շրջվել է: Ավտովթարի հետեւանքով ստացված վնասվածքներից դեպքի վայրում մահացել է Յուստինսկի շրջանի 59-ամյա բնակչուհին:

https://news.am/arm/news/468032.html

Be the first to comment on "Ավտովթար Կալմիկիայում. զոհվել է ՀՀ երկու քաղաքացի"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ