«Մեզ չլսեցին». Խաչատուրովի վերաբերյալ Լուկաշենկոյի խոստովանությունը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին ժամանակին այլ թեկնածու էր առաջարկել: Այս մասին Լուկաշենկոն ասել է «Беларусь 1» հեռուստաալիքի հարցազրույցում:

«Մեր դիրքորոշումը հստակ է: Մենք ժամանակին այլ թեկնածուների էինք առաջարկում: Ժամանակին մեզ չլսեցին: Այսօր գիտակցեցին, որ Լուկաշենկոն ճիշտ էր՝ քննարկելով այդ թեման»,- ասել է Բելառուսի նախագահը:

Նա նաև հայտնել է, որ Խաչատուրովի շուրջ իրավիճակը քննարկվել է օգոստոսի 22-ին Սոչիում Բելառուսի և Ռուսաստանի առաջնորդների հանդիպման ժամանակ:

«Մենք խորապես քննարկել ենք այդ հարցը…Քննարկել ենք նաև ՀԱՊԿ-ում մեր գործողություններն ու այն խնդիրները, որոնք այսօր առկա են կազմակերպությունում»,- հավելել է Լուկաշենկոն:

http://mamul.am/

Be the first to comment on "«Մեզ չլսեցին». Խաչատուրովի վերաբերյալ Լուկաշենկոյի խոստովանությունը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ