Ալիեւ-Մերկել ասուլիսի ժամանակ գերմանացի լրագրողը Ադրբեջանը շփոթել է Աֆղանստանի հետ

Դեպի Անդրկովկաս Անգելա Մերկելի եռօրյա այցի շրջանակներում Ադրբեջան կատարած այցի ժամանակ, երկրի նախագահ Իլհամ Ալիեւի ու  կանցլեր Մերկելի համատեղ ասուլիսի ժամանակ, գերմանացի լրագրողներից մեկը հարց է ուղղել Ալիեւին՝ հետեւյալ ձեւակերպմամբ՝ «Պատրա՞ստ է Աֆղանստանը ազատել քաղբանտարկյալներին ու կատարել Եվրոպայի խորհրդի առաջ ստանձնած պարտավորությունները»:

Այս հարցը զայրացրել է ադրբեջանական կողմին, փոխանցում է Haqqin-ը՝ նշելով, որ այդպես եղել էր մեկ էլ Բրեժնեւի կառավարման տարիներին, երբ Աֆղանստանն ու Ադրբեջանը շփոթում էին խորհրդային երկրների բնակիչները:

Դժգոհության առիթ է դարձել նաեւ հարցի հիմնական մասը՝ քաղբանտարկյալների մասին, որը, ըստ ադրբեջանական կողմի, ընդհանրապես գերմանացի լրագրողներին չպետք է հետաքրքրեր:

https://www.iravunk.com/news/65321

Be the first to comment on "Ալիեւ-Մերկել ասուլիսի ժամանակ գերմանացի լրագրողը Ադրբեջանը շփոթել է Աֆղանստանի հետ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ