Հայաստանում նոր կառավարության ձևավորումը կարող է խթան հանդիսանալ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում. Մերկել

Հայաստանում նոր կառավարության կազմավորումը կարող է խթան հանդիսանալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ավարտին կայացած ասուլիսում:

«Հայաստանում նոր կառավարության ձևավորման փաստը կարող է խթան հանդիսանալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, և Գերմանիան կարող է մասնակցել այդ գործընթացին», — ասել է Մերկելը: Վերջինս ընդգծել է, որ իր «երկիրը շահագրգռված է հակամարտության կարգավորման հարցում և իր ներդրումը կանի Մինսկի խմբի շրջանակներում»:

Մերկելը նշել է, որ Ադրբեջանի նախագահի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցերը:

«Մենք համամիտ ենք այն կարծիքի հետ, որ բոլոր հակամարտությունները, այդ թվում և այս տարածաշրջանում պետք է կարգավորվեն խաղաղ, բանակցային եղանակով», — շեշտել է կանցլերը:

Հիշեցնենք, որ նախօրեին Ա. Մերկելը Հայաստանում էր, դրան նախորդել է այցը Վրաստան:

http://www.tert.am/am/

Be the first to comment on "Հայաստանում նոր կառավարության ձևավորումը կարող է խթան հանդիսանալ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում. Մերկել"

Leave a comment

Your email address will not be published.


*