Բելառուսը նոր ռազմական տեխնիկաներ է առաջարկում Ադրբեջանին

Ադրբեջանը վերջին շրջանում Բելառուսից գնել էր «Պոլոնեզ» ՀԿՌՀ, որից հետո բելառուսական կողմը կրին փորձ է կատարում Ադրբեջանի հետ ամրացնել ռազմական համագործակցությունը։

Չնայած այն հանգամանքին, որ մարդիկ կարծում էին, թե Ռուսաստանը թույլ չի տա Բելառուսին Ադրբեջանին զենք վաճառել, բայց փաստը մնում է այն, որ Բելառուսը կարողացավ այդ վաճառքը իրականացնել։

Այժմ էլ նրանք ոչ պաշտոնապես, բայց առաջարկում են Ադրբեջանին գնել նորացված ԱԹՍ-ներ և սովետական որոշ զինատեսակների ավելի արդիականացված մոդելներ։

Բելառուսական կողմը կարծում է, որ դա չի անդրադառնա հայ-բելառուսական հարաբերությունների վրա, չնայած այն հանգամանքին , որ Հայաստանը և Բելառուսը այս պահին ՀԱՊԿ անդամ են։ Բելառուսական կողմը , որպես օրինակ բերում է Ռուսաստանին, ով երկու կողմերին էլ զենք է վաճառում, Բելառուսն էլ իր հերթին հայտարարում է, որ ինքը տարբեր հարթակներում համագործակցում է նաև Հայաստանի հետ։

https://blognews.am/arm/news/politics/

Be the first to comment on "Բելառուսը նոր ռազմական տեխնիկաներ է առաջարկում Ադրբեջանին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ