Ինձ հայտնի չէ կոռուպցիայի մի դեպք, որը վերջին 4 ամսում բացահայտված լինի. hraparak.am

Զրույց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հետ:

-Պարոն Բագրատյան, կառավարության 100 օրվա կապակցությամբ գնահատականներ են հնչում, որ կոռուպցիայի դեմ լայն պայքար է ծավալվում, և կոռուպցիան երկրում վերացվում է: Ինչպե՞ս եք գնահատում հակակոռուպցիոն պայքարը:

-Խոսքը կոռուպցիայի՞, կաշառակերությա՞ն, թե՞ օրինազանցությունների մասին է: Կոռուպցիան այն է, երբ իշխանության ներկայացուցիչը հատուկ օրենքներ է ստեղծում, որոնց միջոցով սկսում են լափել պետական միջոցները, կամ շահ է ստեղծում իր համար: Իսկ կաշառակերությունը՝ երբ որ բյուրոկրատը, չինովնիկը, պաշտոնյան փող է վերցնում` իր պարտականությունները կատարելու համար: Այդ դեպքում մենք խոսում ենք բյուրոկրատի անազնվության մասին, որը պատժվում է օրենքով: Մարդը վատ է ապրում, կաշառք է վերցնում․ սա սոցիալական երևույթ է: Կոռուպցիան ստրուկտուրալ, համակարգային բնույթի խնդիր է:

-Վարչապետն ասաց, որ իր կառավարության կարևոր ձեռքբերումը կոռուպցիայի դեմ պայքարն է: Դուք ա՞յլ կարծիքի եք:

-Այսպես ասեմ՝ առայսօր անցել է համարյա 4 ամիս, ինձ հայտնի չէ կոռուպցիայի մի դեպք, որը բացահայտված է, և դրանով զբաղվել է իշխանությունը:

-Ինչպե՞ս: Մանվել Գրիգորյանի, Վաչագան Ղազարյանի ձերբակալությունները, Հովիկ Աբրահամյանի եղբոր, մարզային սոցիալական գործակալություններում բացահայտումները, Սամվել Ալեքսանյանի ԱՁ-ների, «Երևան» հիմնադրամի գործերը:

-Ձեր հիշատակած գործերից հնարավոր է կոռուպցիա լինի միայն «Երևան» հիմնադրամի պարագայում, բայց այդ մասին ինձ ինֆորմացիա հայտնի չէ:

-Պարոն Բագրատյան, բայց շատ հաղորդումներ եղան հարկեր չմուծելու, թերվճարումների մասին:

-Նախ՝ հարկ չվճարելն օրինազանցություն է, բայց կոռուպցիա չէ: Ընդ որում՝ հարկերի չվճարումը մեր երկրում ապաքրեականացված արարք է: Երկրորդ․ մենք դեռ չունենք բյուջե բերված խոշոր հարկեր: Ըստ ԱԱԾ պետի՝ իբրև բյուջե է բերվել նախկինից 41 մլրդ դրամ ավելի: Նախկինում էլ այդ փողերը բերվում էին: Խոսքն ընդամենը հարկային ապառքների մասի՞ն է: Չգիտեմ, պաշտոնական տեղեկատվությունը սուղ է, ոչինչ չասող։

-Լավ, էս երկրում լավ բան չի՞ կատարվել, կաշառակերության դեմ ոչ մի արդյունավետ քայլ չի՞ եղել:

-Այ, կաշառակերության դեմ պայքար եղել է: Կարող եմ ձեզ հավատացնել, որ առաջընթաց կա հարկային և մաքսային մարմիններում: Ընդ որում, առաջընթացն սկզբից ավելի շատ էր: Օրինակ՝ մաքսային մարմիններում այն բացառված էր: Ներկայումս, սակայն, նոր բողոքներ կան հարկայինի դեմ՝ կոռուպցիայի անվան տակ հին գործեր են քանդում։ Վերջերս մաքսային մարմնից տրտունջներ են լսվում արդեն: Բայց պետք է նշենք, որ, այո, որոշակի հաջողություն կա: Մասնավորապես, մաքսային մարմիններում կար կոռուպցիա, բայց ոչ մի քննություն չէր արվում, որովհետև ստեղծված էր մի մարմին, իրենց մարդուն էին դրել գործի, և նա էր անում մաքսազերծումը: Մայիս-հունիսին նոր իշխանության գալուց հետո լուրջ առաջընթաց կա:

Ամբողջը՝ hraparak.am կայքում

 

Be the first to comment on "Ինձ հայտնի չէ կոռուպցիայի մի դեպք, որը վերջին 4 ամսում բացահայտված լինի. hraparak.am"

Leave a comment

Your email address will not be published.


*