«Տեղացիների խոսքով՝ համաճարակը տարածվում է բնակելի տարածքներով». Թեհմինե Ենոքյան

Լրագրող, ակտիվիստ Թեհմինե Ենոքյանը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ երկու օր է՝ նուբարաշենցիները փակել են վարչական շրջանի մայրուղին ու պահանջում են աղբավայրի հարցի լուծում։ «Տեղացիների խոսքով՝ համաճարակը տարածվում է բնակելի տարածքներով։ Նրանց պահանջը՝ ժամանակավորապես լուծում գտնելն է խնդրին, այն է՝ հողի շերտով ծածկել աղբավայրը։ Նուբարաշենցիները հոգնել են այդ գարշահոտությունից և պահանջում են արմատական լուծում խնդրին։ Երեկ քաղաքապետարանի ներկայացուցիչն այցելել է բողոքի ակցիա իրականացնողներին, սակայն իր խոստումը չի կատարել։ Տեղացիները պահանջել են, որ էլ աղբ չբերվի տարածք, մինչև որ ծանր տեխնիկա կբերվի և աղբը կհավաքվի մի կետում։ Բողոքի ակցիայի մասնակիցների հետ կապ է հաստատել քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը և 2018 օգոստոսի 24-ին ժամը 11-ին քաղաքապետարանում տեղի կունենա հանդիպում բնակիչների հետ»։

http://mamul.am/

Be the first to comment on "«Տեղացիների խոսքով՝ համաճարակը տարածվում է բնակելի տարածքներով». Թեհմինե Ենոքյան"

Leave a comment

Your email address will not be published.


*