Ռոբերտ Քոչարյանի գործով Գլխավոր դատախազության բողոքը մուտքագրվել է Վճռաբեկ դատարան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ ՀՀ Գլխավոր դատախազության ներկայացրած բողոքը մուտքագրվել է Վճռաբեկ դատարան:

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել են Դատական դեպարտամենտի արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչությանից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 13-ին ՀՀ վերաքննիչ դատարանը՝ Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, բավարարեց պաշտպանների բողոքը, և Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց:

ՀՔԾ-ն հայտարարել էր, որ Վերաքննիչ դատարանի որոշումը՝ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու վերաբերյալ, ապօրինի է:

http://mamul.am/

Be the first to comment on "Ռոբերտ Քոչարյանի գործով Գլխավոր դատախազության բողոքը մուտքագրվել է Վճռաբեկ դատարան"

Leave a comment

Your email address will not be published.


*