Վալերի Օսիպյանի քավորը կոռուպցիոն սկանդալի կենտրոնում է հայտնվել. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրել է, որ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը համակարգ է վերադարձնում երբեմնի կոռուպցիոներներին և նշանակում «յուղոտ» պաշտոնների։

Թերթի փոխանցմամբ՝ ՊԵԿ նախագահը Կենտրոնի հարկային տեսչության նախկին պետ Կարեն Կարապետյանին համակարգ է վերադարձրել՝ նշանակելով ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետ։

«Կարեն Կարապետյանը, որը ոստիկանապետ Վալերի Օսիպյանի քավորն է, երբեմնի ամենակոռումպացված մարդկանցից է։ Աշխատակիցների խոսքերով՝ նա Կենտրոնի հարկային տեսչության պետ եղած ժամանակ եղել է ժամով ռեկետ հավաքող։ Այս հանգամանքը, սակայն, Դավիթ Անանյանին չէր կաշկանդել և վերջինս, «գնահատելով Կարեն Կարապետյանի բարձր պրոֆեսիոնալիզմը, նրան իր մոտ աշխատանքի էր հրավիրել»,-գրել է թերթը։

Թերթի տեղեկություններով Կարեն Կարապետյանը նշանակումից կարճ ժամանակ անց հայտնվել է կոռուպցիոն սկանդալի կենտրոնում։ Ըստ թերթի, այս պահին նրա լիազորությունները կասեցված են և նյութեր են նախապատրաստվում։ Չի բացառվում, որ շուտով քրեական գործ կհարուցվի նրա մասով։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

http://times.am/?p=249267&l=am

Be the first to comment on "Վալերի Օսիպյանի քավորը կոռուպցիոն սկանդալի կենտրոնում է հայտնվել. «Ժամանակ»"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ