Սաշիկ Սարգսյանի որդին նոր լուսանկար է հրապարակել

Սերժ Սարգսյանի եղբայր, ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանի որդի Նարեկ Սարգսյանի անունը վերջին շրջանում մամուլում հոլովվեց։ Բանն այն է, որ օրեր առաջ Սայաթ-Նովա փողոցից բերման էր ենթարկվել Ալեքսանդր Սարգսյանը՝ ապօրինի զենք կրելու կասկածանքով, որից հետո, պարզելով, որ զենքը օրինական է, բաց են թողել։ Մամուլում լուրեր շրջանառվեցին նաև, որ բերման է ենթարկվել նաև Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը։ Ավելի ուշ ոստիկանությունը հերքել էր Նարեկ Սարգսյանին բերման ենթարկելու մասին լուրը։ Սերժ Սարգսյանի եղբորորդին ֆեյսբուքյան իր էջում ժամեր առաջ «Զինված Միկի Մաուսների» նկարով ետնանկար է տեղադրել։ Ավելի վաղ էլ երգիչ Գևորգ Մարտիրոսյանը ներկայացրել է իր նոր տեսահոլովակը, որը նկարահանվել է «Սրտակեր» երգի հիման վրա: Երգը պատվիրել էր Նարեկ Սարգսյանը՝ իր սիրելիին նվիրելու նպատակով: Արևիկը «Instagram»-ի իր էջում շնորհակալություն էր հայտնել ընկերոջը և նշել, որ այս անակնկալն իր ստացած լավագույն նվերն է։

Հիմա էլ հրապարակում է այս լուսանկարը` ծաղրելով ոստիկանությանն ու իրավապահ մարմիններին Ռոբերտ Քոչարյանին կալանավայրում պահել չկարողանալու համար:

http://instablog.info/archives/10624

Be the first to comment on "Սաշիկ Սարգսյանի որդին նոր լուսանկար է հրապարակել"

Leave a comment

Your email address will not be published.


*